fbpx
Սպորտ

Գոմեշը սարսափելի վնասվածքի պատճառով կվիրահատվի

«Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը սարսափելի վնասվածքի պատճառով պետք է վիրահատության ենթարկվի: Վնասվածքը նա ստացել է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում: Այս մասին տեղեկացնում էն ակումբի պաշտոնական կայքից:

«Էվերթոնը» կարող է հաստատել, որ Գոմեշը վնասվածք ստացած կոճի վիրահատության է ենթակա: Դաշտից դուրս բերելուց հետո, ֆուտբոլիստը բժշկական թիմի անդամների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Ստուգումներն անցնելուց հետո հաստատվել է, որ ֆուտբոլիստն աջ կոճի ոսկրերի կոտրվածք ունի», – ասվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ