Արցախ
Ազատ TV-ն ներկայացնում է Արցախի քաղաքական, տնտեսական և հասարակական նորությունները՝ մասնավորապես խաղաղության և անվտանգության խնդիրների շուրջ։
Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի հայերի ջարդերին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամ՝ կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ ջարդերին: Նշվում է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած՝ էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել…
2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել
2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085- ը՝ աղջիկներ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել : Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջա նում՝ 188 երեխա , այնուհետև՝ Մարտունիում՝ 124 , Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյան…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ…
Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ. ԱՀ ԱՆ
Արցախի Հանրապետության ԱՆ-ից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը: երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում: Վիրուսային գրիպի հարուցիչները տարբեր են` գրիպ A տեսակի «ենթատիպ H1N1 և ենթատիպ H3N2», գրիպ…
Մահդի Վեջդանին վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝…
«Արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար», – Արայիկ Հարությունյան
Առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: «Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018 թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ…
ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը
Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկանում ենք Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքից։ Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկած նիստում Ժողովը քվեարկությամբ ընդունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև։ Ժողովը կոչ է արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ։ Նիստի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին նաև…







