Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Տոնոյանը վերանշանակվեց պաշտպանության նախարար
Դավիթ Տոնոյանը վերանշանակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասվում է հրամանագրում
«18 տարեկաններին առաջնագծից հանելով՝ կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը». Ա. Տեր-Թադևոսյան
Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը.«Ես ողջունում եմ առաջնագծից 18 տարեկաններին հանելու տեսակետը: Եվ կողմնակից եմ, որ այն իրագործվի: Դրանով առաջին հերթին կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը: Առաջնագծում պետք է ամենապատրաստված մարդիկ լինեն»,- ասել է Տեր-Թադևոսյանը։ Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ այդ հարցը ժամանակին մի քանի անգամ…
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել կենտրոնական հավաքակայան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հունվարի 17-ին չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ: Աս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ: Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանը: Հանդիպման…
Ձմեռային զորակոչի ընթացքում կգործի նախարարին կից քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է՝ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում,…






