Մարզեր

Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։

  • Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից

    Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից

    Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին գրում էգլխավոր դատախազության կայքը: Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։

  • Գյումրիի աղբամաններից մեկում նռնակ է հայտնաբերվել

    Գյումրիի աղբամաններից մեկում նռնակ է հայտնաբերվել

    Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1…

  • Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 71 երեխա

    Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 71 երեխա

    Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ գրանցվել է 71 ծնունդ՝ 35 տղա, 36 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։

  • 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. մարզպետ

    44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. մարզպետ

    2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Նա հերքեց այն խոսակցությունները, որ թշնամին վրաններ է տեղադրել հանդամասերում, ապա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե կան արդյոք գյուղեր, որոնք, հնարավոր է, հանձնվեն թշնամուն: «Այդ հարցը ինձ այլևս…

  • Շիրակի մարզում անցած շաբաթ լույս աշխարհ է եկել 61 երեխա

    Շիրակի մարզում անցած շաբաթ լույս աշխարհ է եկել 61 երեխա

    Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերի 1-6-ը ծնվել է 61 երեխա։ Լույս աշխարհ է եկել 29 տղա, 32 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ են եղել։

  • Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղված իրավիճակը

    Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղված իրավիճակը

    Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկին եւ թիմի անդամներին։ Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ընթացքում թշնամու ագրեսիայի, ցուցաբերած վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված իրավիճակի և այլ հարցերի մասին՝ ցուցադրելով ավերված բնակարանների, շինությունների լուսանկարներ։ Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ մարզպետը նշեց, որ…

  • Գեղարքունիքի մարզում հոկտեմբերին ծնվել է 203 երեխա

    Գեղարքունիքի մարզում հոկտեմբերին ծնվել է 203 երեխա

    2022 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզում ծնվել է 203 երեխա, որից 107-ը՝ տղա, 96-ը՝ աղջիկ՝ տեղեկացնում են մարզպետարանից: Մեկ օրում մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 73 երեխա Երևանում երեկ լույս աշխարհ է եկել 75 երեխա շ203 երեխայից 42-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 23-ը՝ Սևանի ԲԿ-ում, 119-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

  • Դիտորդական առաքելությունն արդեն սկսված է․ Գեղարքունիքի մարզպետ

    Դիտորդական առաքելությունն արդեն սկսված է․ Գեղարքունիքի մարզպետ

    Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած այն ընտանիքները, որոնց վնասները գնահատված են, վերականգնվել են, այն տները որոնք ամբողջապես փլուզված են եղել, վերականգնման աշխատանքները չեն սկսել, իրենց վարձակալության խնդիրը լուծվել է: Այս մասին այսօր` ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` հավելելով, որ տեղահանված բնակիչների 80 տոկոսը վերադարձել է, իսկ մնացածների հարցը լուծվում է:…

  • Անցած շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 53 երեխա

    Անցած շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 53 երեխա

    Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 17-23-ը, ծնվել է 53 երեխա։ Հոկտեմբերի 18-ին Երևանում ծնվել է 61 երեխա Հոկտեմբերի 21-23-ը Երևանում լույս աշխարհ է եկել 169 երեխա Լույս աշխարհ է եկել 28 տղա, 25 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։

  • Սյունիքի մարզի Մեղրու սար կոչվող հատվածում տեղում է ձյուն

    Սյունիքի մարզի Մեղրու սար կոչվող հատվածում տեղում է ձյուն

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Շիրակի մարզում ծնվել է 107 երեխա

    Շիրակի մարզում ծնվել է 107 երեխա

    Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հոկտեմբերի 1-9-ը ծնվել է 107 երեխա։ Լույս աշխարհ է եկել 55 տղա, 52 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։

  • Սեպտեմբերին Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 339 երեխա

    Սեպտեմբերին Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 339 երեխա

    Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբեր ամսին մարզում ծնվել է 339 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 202 տղա, 139 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ են եղել։  

  • Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները. ՏԿԵ նախարար

    Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները. ՏԿԵ նախարար

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։ Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Սոթք…

  • Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված անձանց հետ

    Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված անձանց հետ

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերներն ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել է հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։

  • Ալավերդիում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. Մկրտչյան

    Ալավերդիում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. Մկրտչյան

    Ալավերդի համայնքում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: «Ձեր որոշմամբ երկու քաղաքական ուժ ստացավ հավասար՝ ավագանու 13-ական մանդատ։ Շնորհակալ եմ մեզ տված յուրաքանչյուր քվեի համար։ Մենք հաղթեցինք բնակչության թվով համայնքի 3 ամենախոշոր բնակավայրերում ևս՝ Ալավերդիում, Օձունում, Շնողում։ Հավատում եմ, որ հետընտրական զարգացումները…