fbpx
Մարզեր

Դիտորդական առաքելությունն արդեն սկսված է․ Գեղարքունիքի մարզպետ

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած այն ընտանիքները, որոնց վնասները գնահատված են, վերականգնվել են, այն տները որոնք ամբողջապես փլուզված են եղել, վերականգնման աշխատանքները չեն սկսել, իրենց վարձակալության խնդիրը լուծվել է: Այս մասին այսօր` ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` հավելելով, որ տեղահանված բնակիչների 80 տոկոսը վերադարձել է, իսկ մնացածների հարցը լուծվում է:

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը, մարզպետն ասաց,որ արդեն հանդիպել են, ագրեսիայից տուժած տարածքներ եմ նրանց ուղեկցել, ցույց տվել վնասները եւ նրանք տեղեկացված եմ. «Դիտորդական առաքելությունն արդեն սկսված է»:

Մարզպետը կարծում է, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի խաղաղություն կլինի, չնայած որ ինքը թշնամուն չի վստահում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ