Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ցանկը․ առաջին տեղում հայ է
Forbes ամսագիրը հրապարակել է 2018 -ին ամենաշատ գումար վաստակած ռուսաստանցի միլիարդատերերի անունները: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է գործարար Սերգեյ Գալիցկին, որի իրական ազգանունը Հարությունյան է: Նա մեկ տարում վաստակել է 2,44 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է Միխայիլ Պրոխորովը` 1,77 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ եռյակն ամփոփել է Վլադիմիր Լիսինը՝ 1,59 միլիարդ դոլար եկամտով: Ցուցակում եղել են նաև…
«Երջանիկ երկրների» ցուցակում Հայաստանը բարելավել է դիրքերը` առաջ անցնելով Վրաստանից
2019 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ «Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը։ Նախորդ այսպիսի զեկույցի մեջ Հայաստանը զբաղեցրել էր 129-րդ հորիզոնականը։ Այս տարվա ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել հարևան Վրաստանից, որը հիմա 119-րդ տեղում է, և Իրանից, որը 117-րդ տեղում է։ Մյուս երկու հարևաններից Հայաստանը հետ է մնում։ Ադրբեջանն, այս զեկույցի համաձայն, 90-րդ…
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել Արցախից՝ ֆոտոշարքը վերնագրելով «Ջերմ և խաղաղ Ստեփանակերտում»: https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/2278238908886372 https://www.facebook.com/photo.php?fbid=2278233812220215&set=pcb.2278238908886372&type=3&theater https://www.facebook.com/photo.php?fbid=2278233818886881&set=pcb.2278238908886372&type=3&theater https://www.facebook.com/photo.php?fbid=2278238875553042&set=pcb.2278238908886372&type=3&theater
2018-ին մոլորակի բնակիչները իրականացրել են ավելի քան 1․4 մլրդ ուղևորություն
Մոլորակի բնակիչները 2018 թվականին իրականացրել են ավելի քան 1․4 մլրդ ուղևորություն։ Այս մասին են վկայում միջազգային զբոսաշրջային շուկայում կատարված հետազոտության տվյալները, որոնք իրականացրել է Euromonitor International ընկերությունը։ Փորձագետները պարզել են, որ ուղևորությունների թիվը 2017 թվականի համեմատ աճել է 5 տոկոսով, դրամական համարժեքով շուկայի աճը կազմում է 2․5 տրիլիոն դոլար։ Փորձագետներն ամենաակտիվ ճանապարհորդներ են անվանել ԱՄՆ-ի,…
13-ամյա Ռոբերտ Բագրատյանը «Մանկական ձայնը» նախագծում հիացրեց ժյուրիին
Ռոբերտ Բագրատյանը ռուսական «Մանկական ձայնը» նախագծի հերթական եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում հիացրեց ժյուրիի անդամներին։ 13-ամյա տղան հրաշալի կատարեց Queen խմբի The Show Must Go On երգը: Ռոբերտի կատարման ժամանակ պտտվեցին Վալերի Մելաձեն և Լոբոդան: Լոբոդան նույնիսկ ծնկի իջավ և գրկեց տղային: Ռոբերտը կատարեց ժյուրիի անդամների խնդրանքը և երգեց նաև «Somebody to love»-ից մի փոքրիկ հատված:
Հնդկաստանում կնկարահանվի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի նոր տարբերակը
The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Բոլիվուդում որոշել են վերանկարահանել Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի սեփական տարբերակը: Նշված է, որ ֆիլմը նկարահանվելու է հնդկերենով: Նկարահանումները կսկսվեն 2019 թվականի աշնանը: Թոմ Հենքսի մասնակցությամբ հանրահայտ ֆիլմն էկրաններին է բարձրացվել 1994 թվականին և արժանացել 6 «Օսկարի»:
Յուրօրինակ շոկոլադի արտադրամաս Կոտ դ՛Իվուարում
Կոտ դ’Իվուար գործում է շոկոլադի յուրօրինակ արտադրամաս: Արտադրամասում կակաոյի հատիկներն մանրացնում են հատուկ հեծանվի օգնությամբ:Այնտեղ ամեն ինչ արվում է ձեռքով: Մեկ սալիկն արժե 60 ցենտ: Շոկոլադը հիմնականում արտահանվում է եվրոպական շուկա, քանի որ տեղի բնակիչների համար արտադրանքը շատ թանկ է:
Օմանում կբացվի Մերձավոր Արևելքի ամենամեծ ակվարիումը
Ապրիլին Օմանում կբացվի Մերձավոր Արևելքում ամենամեծ ակվարիումը: Հայտնում է Times of Oman հրատարակությունը: Ակվարիումի բացումը կկայանա Մասկաթում ապրիլի 15-ին: Ներկայում տարածաշրջանում և աշխարհում ամենամեծ ակվարիումի կարգավիճակը պատկանում է Էմիրությունների Dubai Aquarium-ին: Այն տեղակայված է Դուբայի Dubai Mall առևտրի կենտրոնում: «Ակվարիումն առաջինը կդառնա Օմանի Սուլթանությունում և ամենախոշորը՝ Մերձավոր Արևելքում: Դրա մակերեսը Mall of Muskat առևտրի կենտրոնի…
Այսօր Էյնշտեյնի ծննդյան օրն է․ հանճարի մտքերից
Այսօր աշխարհահռչակ տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան տարեդարձն է։ Նա կդառնար 140 տարեկան։ Ծնունդով գերմանացի ֆիզիկոսը ոչ միայն լավ գիտնական էր, այլ նաև հրաշալի մտածող ու փիլիսոփա։ Ձեզ ենք ներկայացնում Էյնշտեյնի մտքի թռիչքներից, որոնք իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է Focus նախագիծը։ « Եթե Դուք ցանկանում եք երջանիկ կյանք, ապա պետք է կապված լինեք նպատակների, այլ…
Զանգվածային խափանում է գրանցվել Gmail-ի ծառայության աշխատանքներում
Մի շարք երկրներում Gmail-ի օգտատերերը բողոքել են ծառայության աշխատանքից: Բողոքներ հնչեցրել են մասնավորապես Ավստրալիայի, Ճապոնիայի, Չինաստանի և Մալազիայի օգտատերերը: Ինչպես հայտնում է Downdetector կայքը, աշխատանքների խաթարումը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 5:12-ին, որի պատճառով բազմաթիվ օգտատերեր չեն կարողացել մուտք գործել էջ, ֆայլեր կցել էլեկտրոնային նամակներին, ուղարկել կամ ստանալ նամակներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի տարբեր…
Հայաստանցին ու ղրիմցին «փոխանակել են» տները ռեալիթի շոուի շրջանակում
Ռուսական «Յու» հեռուստաալիքը հրապարակել է «Տների փոխանակություն» ռեալիթի շոուի հերթական անոնսը, որտեղ ծրագրի ղրիմցի հերոսը փոխանակում է իր տունը Երևանում ապրող ընտանիքի հետ տան հետ: Ղրիմից ժամանած ընտանիքին Երևանում տրամադրվում է երկհարկանի առանձնատուն, իսկ հայաստանցիներին` գյուղական մի տուն` կիրճի եզրին: Երևանցի հայրն ու աղջիկը ստիպված են լինելու զբաղվել խոշոր տնային տնտեսությամբ: «Տների փոխանակություն» ռեալիթի շոուի…
Ոտնձգությունների մեջ մեղադրվող Google-ի նախկին աշխատակիցը 45 մլն դոլար է ստացել
Alphabet-ի տնօրենների խորհուրդը համաձայնել է Google-ի նախկին թոփ մենեջեր Ամիթ Սինգհալին 45 մլն դոլար վճարել՝ 2016-ին աշխատանքից հեռացվելուց հետո, հաղորդում է The New York Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ Սինգհալն ընկերությունը լքել է ոտնձգություններ կատարելու մեղադրանքների պատճառով։ Alphabet-ը կվճարի նաև Google-ի ևս մի քանի բարձրաստիճան աշխատակիցների, որոնց ոտնձգությունների մեջ են մեղադրել։ Ընկերությունը չի նշել թոփ մենեջերներին աշխատանքից…
Պաուլու Կոելյուի «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» վեպը թարգմանվել է հայերեն
«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է Պաուլու Կոելյուի «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» վեպը: Պորտուգալերենից այն թարգմանել է Աննա Մարությանը: Վեպի հերոսուհին՝ Պիլարը, վճռում է սիրած տղամարդու ընտրած հոգևոր ճանապարհի ուղեկիցը դառնալ, տղան հանուն սիրո հրաժարվում է մարդկանց բուժելու հոգևոր շնորհից: Այս պատմությունն ունի իր բանաձևումը. «Աստծուն մոտենալ կարելի է և՛ նրան ծառայելով, և՛ սիրո…
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ գուգլը դուդլ է պատրաստել
Այսօր Google-ը Կանանց միջազգային տոնի կապակցությամբ գլխավոր էջում փոխել է իր դուդլը` օրվա թեմատիկային համապատասխան: Դուդլն ինտերակտիվ է: Այն առանձին սլայդշոուով ցուցադրվում է հայտնի կանանց ոգեշնչող խոսքերը: Այդ կանանց մեջ են Մարիա Ցվետաևան, Ֆրիդա Կալոն, Յոկո Օնոն և այլք:














