Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Գահերի խաղը 8-րդ եթերաշրջանի կանխատեսումները կարող են փոխել ամեն ինչ
«Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի զարգացումների մասին տարբեր թեորիաներ կան, որոնց իրականացումը շատ կզարմացնի հեռուստադիտողին: Ջորջ Մարտինի գրքի հիման վրա HBO-ի նկարահանած այս հեռուստասերիալը բավականին անորոշ վիճակում է գտնվում այս պահին: Առաջին մի քանի եթերաշրջաններում ֆիլմի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուեյսսը հիմնականում հավատարիմ են մնացել գրքի սյուժեին, սակայն հետո շեղվել են Մարթինի սցենարից:…
Յուրօրինակ տեսարան՝ Անտարկտիկայի ջրերում (Տեսանյութ)
Անտարկտիկայի ջրերում նկարահանվել է անսովոր տեսանյութ` խոյադելֆինի մասնակցությամբ: Նորզելանդական Կանտերբերիի համալսարանի կենսաբան Ռեգինա Այզերթը վերջերս տեղի ունեցած արշավի ժամանակ տեղեկատվություն էր հավաքում ծովային այդ արարածների սննդակարգի մասին: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք նրանք սնվում են ժանիքավոր ձկներով: Պատասխանն առավել բովանդակային է եղել. խոյադելֆիններից մեկը բացել է երախը և օպերատորին ցուցադրել, թե ինչով է սնվում: https://youtu.be/wOa-mppof64
Apple-ն ընտրել է iPhone-ով արված լավագույն լուսանկարները
Apple ընկերությունը «Նկարված է iPhone-ով» խորագրով մրցույթի արդյունքում ընտրել է 10 լավագույն լուսանկարները: Առաջատարներն ընտրվել են նախագծի մասնակիցների հազարավոր լուսանկարներից: Հաղթողների աշխատանքները կզարդարեն Apple-ի գովազդային վահանակները: Դրանց հեղինակները կստանան հոնորար, թե որքան, չափը չի նշվում: Նկարներից ոչ բոլորն են արված եղել նոր iPhone-ով, հաղթողների թվում կան նկարներ, որոնք արված են երկու տարի առաջ թողարկված iPhone…
Ինչու՞ էր ՄաքԷվոյը հավաքել բոլոր հայտնիների ստորագրությունները իր վերնաշապիկի վրա «Օսկարի» ընթացքում
Ջեյմս ՄաքԷվոյը «Օսկար մրցանակաբաշխության» կարմիր գորգին հայտնվել էր դասական կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և մուգ գույնի փողկապով: Սակայն մրցանակաբաշխությանը հաջորդող խնջույքին նա ժամանաեց ամբողջովին կերպարանափոխված: Նա հանեց իր պիջակը՝ ցույց տալով վերնաշապիկը, որն ամբողջովին պատված էր հանրաճանաչ մարդկանց ստորագրություններով: Ջեյմսն իր ինստագրամյան էջում հրապարակել էր ստորագրված վերնաշապիկով մի նկար և նշել, որ դեռ շատերը «կփչացնեն» իր…
Հայտնի են դարձել հեղինակավոր լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները
Հեղինակավոր Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթի արդյունքում հայտնի են դարձել լավագույն լուսանկարների հեղինակները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնակիցներին մրցանակները հանձնվել են մի քանի անվանակարգերում՝ փողոցային լուսանկարչություն, ճամփորդություն, ճարտարապետություն, մշակույթ, բնաշխարհ, դիմանկար, բնական աշխարհ և վայրի բնություն և այլն: Մրցույթին մասնակցել են թվով 195 երկրից ժամանած պրոֆեսիոնալ լուսանկարիչներ: Աղբյուր՝ shantnews.am …
Երգչուհի Maruv-ը չի ներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ» մրցույթում
Երգչուհի Maruv-ը «Եվրատեսիսլ» մրցույթին չի մասնակցի ընթացիկ տարում, հայտնում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքը։ «Կողմերը համաձայնության չեն եկել մրցույթին մասնակցության վերաբերյալ՝ մի շարք պատճառներից ելնելով», – նշվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունում նշել են, որ միջոցառման անցկացման ընթացքում արտիստը դառնում է ամբողջ երկրի մշակութային դեսպանը և աշխարհում արտահայտում ուկրաինական հասարակության կարծիքը։ Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունից հայտնել…
Հայտնի լուսանկարի պատմություն. Գրեյս Քելլին ցատկում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարի համար
1950-ական թվականներին լատվիացի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանը սկսեց խնդրել բոլոր հայտնի մարդկանց, ում լուսանկարում էր, օդ ցատկել: Նրա մոտ այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նա ցանկանում էր լուսանկարել Էլեանոր Ֆորդին: «Հանկարծ ես սուր ցանկություն զգացի նրան ցատկելիս լուսանկարելու, – հիշում էր նա»: Ֆորդը համաձայնվեց և հանեց բարձրակրունկները: 6 տարվա ընթացքում նա շատերին այդ դիրքով նկարեց,…
Արտասահմանցի մասնագետը «պեդիկյուր» է արել Երևանի կենդանաբանական այգու փղին
Երևանի կենդանաբանական այգու արտասահմանցի գործընկեր Տոբիաս Դորնբուշն այսօր այցելել է Կենդանաբանական այգի և զննել փղին: Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը: «Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձը փոխանցում մեր աշխատակիցներին: Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ…
Ամերիկացի դերասան Բիլլի Փորթերն «Օսկարի» է ներկայացել յուրօրինակ զգեստով
Ամերիկացի դերասան և երգիչ Բիլլի Փորթերն «Օսկար» մրցանակաբաշխությանն է ներկայացել շքեղ թավշյա զգեստով: Հագուստի հեղինակն ամերիկացի մոդելավորող Քրիստիան Սիրիանոն է. նա «Պոդիում» հայտնի նախագծի ամենաերիտասարդ հաղթողն է: Իր կերպարը Բիլլի Փորթերը լրացրել է թիթեռնիկով և կարճ պիջակով: The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ փետրվարի 4-6-ը Բիլլի Փորթերը մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ որպես տղամարդկանց…
HBO հեռուստացանցը կադրեր է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից
HBO հեռուստացանցը կադրեր է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սերիալի ութերորդ եթերաշրջանի էպիզոդներից հատվածներ են հայտնվել ցանցի գլխավոր պրեմիերաների թրեյլերում, որոնց ցուցադրությունը պլանավորված է 2019 թվականին: Հանդիսատեսները նոր սերիաները կկարողանան դիտել ապրիլի 15-ից սկսած: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը…
«Օսկար» 2019. հաղթողների ցանկն ամբողջությամբ
Դե ինչ, վերջապես տեղի ունեցավ ֆիլմասերների համար այդքան սպասված «Օսկար» մրցանակաբաշխությունը: Օսկարի 91-րդ արարողությունն անցավ առանց հաղորդավարների: Այն սկսվեց աշխարհահռչակ Queen խմբի և Ադամ Լամբերտի ելույթով: Նշենք նաև, որ Queen խմբի մասին պատմող «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմը նույնպես նոմինացված էր մի շարք անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ձեզ ենք ներկայացնում բոլոր անվանակարգերի հաղթողներին: Լավագույն երկրորդ…
Հայտնի դերասան Սամի Նասերին Հայաստանում է
Ֆրանսիական հայտնի «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը՝ Սամի Նասերին Հայաստանում է եղբոր՝ ոչ պակաս հայտնի դերասան Բիբյե Նասերիի հետ: Դերասան եղբայրները ժամանել են՝ MIX FIGHT 40 մրցաշարին ներկա գտնվելու համար: Օլիմպավանում Նասերի եղբայրները հանդիպում են ունեցել լրագրողների հետ, փորձել են լրագրողներին ողջունել հայերեն: Նրանք պատմել են, որ մեծացել են թաղամասում, որտեղ շատ հայեր են ապրել:…
Ձյան տեղումները ուրախացրել են պանդային
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պանդան ձյան տեղումներից ուրախացած՝ թավալվում ու գլորվում է ձյան մեջ: Տեսանյութը նկարահանվել է ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգում: Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց այն դիտել է ավելի քան 200 հազար մարդ:
Օսկարի նոմինացված 8 ֆիլմեր, որոնք հիմնված են գրքերի վրա
Օսկար մրցանակաբաշխությունն արդեն մոտ է, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են բազում անհարմար պահեր և նախանձ առաջացնող զգեստներ: Համացանցը շուտով կլցվի բանավեճերով՝ կապված մրցանակաբաշխության հաղթողների հետ: Բայց գրքասերների համար միշտ կա ևս մի երևույթ Օսկար մրցանակաբաշխության մեջ, որը հաճախ կարող է չնկատվել. դա այն է, որ օսկարակիր ֆիլմերից շատերը հիմնված են գրքերի վրա: Այս…














