Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ երգի մրցույթում
Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի ժամանակ: Նորությունն առաջինը հայտնել են Իսրայելի լրատվամիջոցները՝ նշելով, որ երգչուհու ելույթը կլինի և՛ պատմական, և՛ խենթ: Մադոննայի ներկայացուցիչներն այնուհետև նհաստատել են նորությունը: Մադոննան երկու երգ կկատարի, որոնցից մեկն ընդգրկված է նրա՝ շուտով թողարկվելիք ալբոմում: Հայտնի է նաև, որ երգչուհու ելույթը մեկ միլիոն դոլար է արժենալու: Նշենք նաև՝ 2016թ.-ին…
Ամերիկացի ռեփերը պատմության մեջ ամենակարճ համերգն է ունեցել
Ամերիկացի ռեփեր R Kelly-ն պատմության մեջ ամենակարճ համերգն է տվել` ակումբի բեմում ելույթ ունենալով ընդամենը 28 վայրկյան: Համերգից հետո ռեփերը մոտ կես ժամ ծախսել է երկրպագուների հետ լուսանկարվելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: https://www.instagram.com/p/Bv7sD-mHJMQ/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again
Նապոլեոնի գահը վաճառվել է 500 հազար եվրոյով
Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը ֆրանսիացի միապետների Ֆոնտենբլո պատմական նստավայրում վաճառվել է 500 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է աճուրդն անցկացրած «Օսենաթ» աճուրդի տունը: Կայսերական գահը վաճառվել է 500 հազար եվրոյով` ներառյալ վճարները: Գահի նոր սեփականատիրոջ անունը նշված չէ: Փորագրված, ոսկեգույն գահը գնահատվել էր ընդամենը 80 հազար եվրո: Նման ցածր գինը կապված էր գահի կեղծ…
The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել
Pitchfork-ը հայտնում է, որ Կանադացի երգիչ The Weeknd-ը, սոուլ ոճում ստեղծագործող երգչուհի SZA-ն և ռեփեր Թրեվիս Սքոթը նոր սաունդթրեք են ձայնագրում «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին 8-րդ եթերաշրջանի համար: Pitchfork-ի տվյալներով «Գահերի խաղի» ստեղծագործական թիմը The Weeknd-ին խնդրել է սերիալի երկրպագուների համար երգ ձայնագրել, իսկ երգիչը որոշել է Թրեվիսին և SZA-ին էլ միացնել այս գործին: Պարբերականը…
Մայրության և գեղեցկության տոնը՝ Սիրահարների այգում. ժանրային նոր մոտեցումներ (ֆոտոշարք)
Մայրության և գեղեցկության տոնը մայրաքաղաքում նշվել է Սիրահարների այգում կազմակերպված համերգով: Երեկոյի ընթացքում տոնին միացած բնակիչներին ու քաղաքի հյուրերին իրենց կատարումներով շնորհավորել են «Արամ MP3»-ը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ», ինչպես «Նեմրա» խմբերը: Օրվա տրամադրությունն ու ռիթմերը համախմբել էին տարբեր սերունդների ու տարբեր ճաշակի մարդկանց: ՛
Մասկը բացահայտել է Tesla-ի տարբերանշանի նշանակությունը
Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը վերջապես հայտարարել է, թե ինչ է նշանակում Tesla ընկերության տարբերանշանը: Մասկը հայտնել է, որ ընկերության տարբերանշանը (լոգոտիպը) կատվի քթի պատկեր է: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Ապրիլի 1-ին սոցցանցի օգտատերերից մեկը Մասկին հարցրել է Tesla-ի տարբերանշանի՝ կենդանու քթին նման լինելու մասին, ինչին Մասկը պատասխանել…
Լոնդոնի կենդանաբանական այգում սալամանդր են ցուցադրել
Լոնդոնյան կենդանաբանական այգին առաջին անգամ չինական հսկայական սալամանդր է վերցրել իր խնամքի տակ: Երկկենցաղին փրկել են երկու տարի առաջ: Կենդանին հազվադեպ հանդիպող երկկենցաղ է: Չինական հսկայական սալամանդրերը ժամանակակից ամենախոշոր երկկենցաղներն են: Նրանց երկարությունը հասնում է մինչև 180 սանտիմետրի, իսկ քաշը՝ 70 կիլոգրամի:
Հայտնի են Billboard 2019-ի առաջադրված աստղերը
Billboard ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մայիսի 1-ին Լոս Անջելեսում։ Այն կվարի երգչուհի Քելլի Քլարքսոնը: Երեկ՝ ապրիլի 4-ին, հայտնի են դարձել նաև մրցանակաբաշխության անվանակարգերն ու դրանցում առաջադրված երաժիշտները: Ամենաշատ անվանակարգերում առաջադրված է ռեփեր Քարդի Բին. նա 21 անգամ առաջադրվել է 19 անվանակարգում: Երգչուհին երեք անվանակարգում՝ «Hot 100 չարթի առաջատար երգ», «Լավագույն վաճառված երգ»…
Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան
Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան: Օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։ «Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին։ Արգենտինայում մեծ հայկական համայնք կա։ Բացի դրանից` գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի…
«Գահերի խաղը» սերիալի հերոսները կարմիր գորգի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)
Ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի առաջին փակ ցուցադրությունը, որին ներկա են եղել սերիալի գրեթե բոլոր դերասանները: Variety շաբաթաթերթը ֆոտոշարք է հրապարակել, որտեղ «Գահերի խաղը» սերիալի հերոսները կարմիր գորգի վրա են։
HBO-ն մի շարք քայլերի է դիմել «Գահերի խաղը» հեռուստասերիալի գաղտնիությունը պահելու համար
«Գահերի խաղը» հեռուստասերիալի պրոդյուսերական անձնակազմը եթերաշրջանի սյուժետային գաղտնիությունը պահելու համար ստիպված է եղել տարբեր քայլերի դիմել: Դերասանների սցենարները խիստ վերահսկվել են: Անգամ կեղծ տեսարաններ են նկարվել պապարացիներին շեղելու համար: «Գահերի խաղի» անձնակազմը և HBO հեռուստաալիքը լռության պահպանման մասին պայմանագիր են կնքել նաև ֆիլմում Սանսային մարմնավորող Սոֆյա Թուրների նշանածի՝ Ջո Ջոնասի հետ: Նշվում է, որ Սոֆյա…
Հայտնի են աշխարհի լավագույն ավիաընկերությունները
Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը։ Այն այս տարվա համար կազմել է TripAdvisor ագրեգատորը` օգտատերերի գնահատումների հիման վրա: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կատարի Qatar Airways-ը և Թայվանի EVA Air-ը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Emirates-ը, որի կենտրոնակայանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, և Ճապոնիայի Japan Airlines-ը: Թոփ-10-ում են նաև ԱՄՆ-ի Southwest…
Սրբուկը ելույթ կունենա առաջինը
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Կանոնների համաձայն` Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։…
Իլոն Մասկը հրապարակել է իր առաջին ռեփ կատարումը
SpaceX ընկերության հիմնադիր և Tesla ընկերության համահիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է իր առաջին ռեփ կատարումը։ Այն կոչվում է RIP Harambe ու նվիրված է 2016 թվականին ամերիկյան կենդանաբանական այգում սպանված գորիլային: «Երևի սա իմ լավագույն աշխատանքն է», – գրել է Իլոն Մասկը: Ներկայումս ավելի քան 800 հազար ունկնդիր ունեցող ռեփ կատարումը ներկայացնում ենք ստորև․














