Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Ուիլ Սմիթին «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում կփոխարինի Իդրիս Էլբան
Դերասան Իդրիս Էլբան Ուիլ Սմիթին կփոխարինի «Ինքնասպանների ջոկատը» (2016 թ.) մարտաֆիլմի շարունակության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Նրա տեղեկությունների համաձայն, Էլբային Սմիթի փոխարեն մարդասպան Դեդշոթի դերի համար վերցնելու որոշումն ընդունել Է ռեժիսոր Ջեյմս Գանը: Warner Bros. կինոստուդիան նրան վարձել Է նոր «Ինքնասպանների…
Հայաստանը ներառվել է Մարտի 8-ին մեկնելու համար լավագույն երկրների ցանկում
Ռուսական վերլուծական «ТурСтат» գործակալությունը կազմել է ռուսական և արտասահմանյան լավագույն քաղաքների ցանկը, ուր, ըստ զբոսաշրջիկների քվեարկության, կարելի է մեկնել Մարտի 8-ին: Ցուցակում ներառված երկրների շարքում տեղ է զբաղեցրել նաև Հայաստանը: Հայաստանի օգտին քվերակել է համացանցային հարցումներին մասնակցած ճանապարհորդների 1-2 տոկոսը: Մարտի 8-ին ուղևորվելու համար լավագույն քաղաք է ճանաչվել Սանկտ-Պետերբուրգը, որը հավաքել է 22 տոկոս ձայն,…
Լանսարոտե կղզում աշխարհի ամենամեծ փազլն են հավաքել
Իսպանիայի Լանսարոտե կղզու օդանավակայանում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) հավաքել են աշխարհի խոշորագույն փազլը: Այս մասին հայտնում է Պիրենեյան թագավորության օդանավակայանների պետական վարչությունը: Ըստ վարչության տվյալների՝ այն կարելի է տեսնել երկրորդ հարկի ցուցասրահում: Փազլը բաղկացած է 45.5 հազար փայտե հատվածներից: Կլոր նկարն իրենից ներկայացնում է կղզու տարբեր բնապատկերների 91 լուսանկար: Փազլը հավաքել է 75 մարդ:
Թողարկվել է «Հելբոյ»-ի նոր թրեյլերը
Lionsgate ստուդիան թողարկել է «Հելբոյ»-ի երկրորդ թրեյլերը: Նոր տեսահոլովակը հրապարակված է կինոընկերության պաշտոնական YouTube-ալիքում։ Ֆիլմի ռեժիսորը Նիլ Մարշալն է («Հանիբալ», «Վայրի Արևմուտքի աշխարհը»): Նոր կինոժապավենում գլխավոր դերերը կատարել են Դևիդ Հարբորը («Շատ տարօրինակ գործեր»), Իեն Մաքշեյնը («Ջոն Ուիք») և Միլա Յովովիչը («Չարիքի կացարանը»): Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիլմն ստացել է վարկանիշ «մեծերի» համար (18+):…
«Եվրատեսիլ»-ի տոմսերի վաճառքը դադարեցվել է
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները խախտումների պատճառով դադարեցրել են երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan հեռուստառադիոկորպորացիան։ Տեղեկություններ են տարածվել, թե արենայի լավագույն տեղերի համար տոմսերը զգալի շահույթով վերավաճառվել են հայտնի մարդկանց։ Դա խիստ հակասում է հանրային հեռարձակողի սկզբունքներին։ Եթե այդ փաստը հաստատվի, տոմսերն ազատ վաճառքի կհանվեն։ Մինչ իրադրության կարգավորումը տոմսերի վաճառքը դադարեցվել է։
Պարզ սովորություններ, որոնք ձեզ ավելի հաջողակ կդարձնեն
Addicted2success.com կայքը գրում է՝ հաջողության հասնելու պայմաններից մեկն էլ լավ սովորություններ ունենալն է: Ցանկանո՞ւմ եք լիարժեք կյանքով ապրել, ուրեմն պետք է նոր սովորություններ զարգացնեք: Սկսեք հենց այս օրվանից: Օգնություն խնդրելու սովորություն Ոչ ոք էլ միայնակ հաջողության չի հասնում: Այնպես որ՝ ձեր նպատակներին ավելի արագ հասնելու համար սովորեք օգնություն խնդրել ուրիշներից: Հնարավորինս հաճախ վարվեք այդպես: Եթե…
Թողարկվել է «Իքս Մարդիկ. մթին Փյունիկ» ֆիլմի նոր թրեյլերը
Թողարկվել է «Իքս Մարդիկ. մթին Փյունիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը: Կինոժապավենում գլխավոր դերը կատարել է Սոֆի Թյոռները («Գահերի խաղը» սերիալի աստղ): Համապատասխան տեսահոլովակը հայտնվել է 20th Century Fox-ի YouTube-ալիքում։ Նոր ֆիլմում, որը նկարահանել է Սայմոն Քինբերգը, կցուցադրեն, թե ինչպես են Իքս Մարդիկ պայքարում այլափոխված Ջինա Գրեյի (Թյոռներ) դեմ: Նա գերհերոսների ամենաահեղ ախոյանն է: Գրեյը նույնպես…
Ջոշ Բրոլինը և Փիթեր Դինքլեյջը նոր ֆիլմում «երկվորյակների» կմարմնավորեն
«Գահերի խաղեր»-ի աստղեր Փիթեր Դինքլեյջը (Տիրիոն Լանիսթեր) և ամերիկացի դերասան Ջոշ Բրոլինը կնկարահանվեն «երկվորյակների» մասին պատմող «Եղբայրներ» ֆիլմում, հաղորդում է Collider պարբերականը։ Ֆիլմով զբաղվում է Legendary Entertainment-ը, իսկ սցենարի շուրջ աշխատում է Իթան Քոհենը։ Սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։
«Շատ տարօրինակ գործեր»-ի հերոսը կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմում
«Շատ տարօրինակ գործեր» սերիալի աստղ Ֆին Վուլֆարդը, ինչպես նաև դերասանուհի Քերի Կունը բանակցություններ են վարում «Ուրվականների որսորդները» ֆիլմի նոր մասում նկարահանվելու համար, հաղորդում է Variety-ն։ Ստուդիան հրաժարվել է հայտնել մանրամասները, սակայն հայտնի է, որ պատմությունը միայնակ մոր և նրա ընտանիքի մասին կլինի։ Կունը կմարմնավորի մորը, իսկ Վուլֆարդը՝ նրա որդուն։ Ավելի վաղ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանը հայտարարել…
Warner Bros․-ի ղեկավարը հայտարարել է DC կինոտիեզերքի ձախոխման մասին
Warner Bros․-ի ղեկավար Քևին Թսուջիհարան հայտարարել է, որ DC կինոտիեզերքի կոնցեպցիան ձախողվել է, փոխանցում է Los Angeles Times-ը։ Նա խոստովանել է, որ ստուդիային չի հաջողվել Բեթմենի և Սուպերմենի մասին ֆիլմն ավարտել այնպես, ինչպես նախատեսվել է մի քանի տարի առաջ։ Նրա խոսքով՝ ստուդիան կենտրոնացել է առանձին կերպարների պատմության շուրջ, ինչը հանգեցրել է պատմության ամբողջականության խախտմանը։ Նա…
Գիտնականները վերականգնել են Ռեմբրանդի ձայնը
Փորձագետները ներկայացրել են, թե ինչպես կարող էր հնչել հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբրանդի (1606-1669 թթ.) ձայնը։ Եվրանյուզի հաղորդմամբ, դրա համար գիտնականները վերլուծել են նկարչի մարմնի կառուցվածքը՝ հիմք ընունելով նրա ինքնադիմանկարները։ Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմել մարդու դիմանկարը նրա ձայնի հիման վրա։ Այդ տեխնիկան թույլ է տալիս նաև հակառակն անել։ Վերլուծելով նկարչի ինքնադիմանկարները՝ փորձագետները վերականգնել են…
Դուբլինում բացվել է վինիլային ձայնապնակների փողոց
Դուբլինում Windmill Lane ձայնագրության ստուդիայի մոտ բացվել է վինիլային ձայնապնակաների փողոց: Դրա բացման մասին հայտնել Է The Irish Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Վինիլային ձայնապնակների ծրարները ժամանակագրական կարգով դասավորված են ապակու տակ՝ ձայնագրման նախկին ստուդիայի ամբողջ շենքի երկարությամբ: Երեկոները ցուցադրանքը լուսավորվում է: «Վինիլային» փողոցն ստեղծելիս օգտագործվել են U2-ի, Waterboys-ի, Status Quo-ի, Clannad-ի, Քեյթ Բուշի և…
Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին հանդիսատեսին անակնկալ է սպասվում. տեսանյութ
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «Dream» երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք «Dream World Tour»-ի համերգին: Լիլիթ Հովհաննիսյանի այս նոր երգի վերնագիրն է կրում երգչուհու համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակում համերգներ են տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի,…
«Ճակատը ես եմ». Նիկոլ Փաշինյանը նոր սելֆի է հրապարակել Իրանից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում նոր սելֆի է հրապարակել Իրանից և գրել. «Անտաղանդ սելֆի Նոր Ջուղայի (Սպահանի) հայ համայնքի հետ: Ճակատը ես եմ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2265467170440332/?type=3&theater














