Տեխնոլոգիա

Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։

  • Apple ընկերությունը դադարեցրել է iPhone-ի հնացած մոդելների թողարկումը

    Apple ընկերությունը դադարեցրել է iPhone-ի հնացած մոդելների թողարկումը

    Apple ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է iPhone-ի ամենահնացած և էժան մոդելների թողարկումը: Խոսքը վերաբերում է iPhone SE, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6S և iPhone 6S Plus մոդելներին: Սա նշանակում է, որ iOS համակարգն այսուհետ այս մոդելների վրա ծրագրային նոր թարմացումներ չի անի: Ընկերության ղեկավարությունը պատճառաբանել է, որ այս սարքավորումներն արդեն շատ են…

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է․ Հակոբ Արշակյան

    Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է․ Հակոբ Արշակյան

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինժեներական քաղաքում» մայիսի 3-ին հանդիպել են հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային…

  • Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Ինժեներական քաղաք» այցի ժամանակ

    Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Ինժեներական քաղաք» այցի ժամանակ

    Հարց: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս քննարկումից: Զոհրաբ Մնացականյան: Առաջին հերթին շատ շնորհակալ եմ, որ իմ գործընկեր Հակոբ Արշակյանի հետ շատ հստակ ձևավորել ենք այս ձևաչափը, որը իրապես շատ էական է. մենք ներկայացնում ենք կառավարությունը, մենք որպես կառավարություն ունենք մեր պատասխանատվությունը՝ ձևավորելու միջավայրը, ձևավորելու հարթակը, որտեղ մեր մասնավոր հատվածը կարող է ավելի արդյունավետ աշխատել: Մենք իրենց…

  • Facebook-ն արգելափակել է ուլտրաաջ ակտիվիստների էջերը

    Facebook-ն արգելափակել է ուլտրաաջ ակտիվիստների էջերը

    Facebook սոցցանցն արգելափակել է «Իսլամի ազգ» արմատական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարահանի, տեսաբան Ալեքս Ջոնսի և էլի մի քանի ուլտրաաջ ակտիվիստների էջերը: Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ նրանք զբաղվում են ատելության տարածմամբ։ «Facebook-ում տեղ չունեն մարդիկ և կազմակերպություններ, որոնք ատելություն են տարածում` անկախ գաղափարախոսությունից»,- նշված է ընկերության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: Ընկերությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ…

  • Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում

    Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ Հակոբ Արշակյանը շրջել է ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք…

  • Netflix-ի գլխամասային գրասենյակում կայացել է «Բարձր տեխնոլոգիաների ապագան Հայաստանում» խորագրով պանելային քննարկում

    Netflix-ի գլխամասային գրասենյակում կայացել է «Բարձր տեխնոլոգիաների ապագան Հայաստանում» խորագրով պանելային քննարկում

    Սիլիկոնյան հովտում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կազմակերպել է «Բարձր տեխնոլոգիաների ապագան Հայաստանում» խորագիրը կրող պանելային շնորհանդես: Իրադարձությունը տեղի է ունեցել Netflix-ի գլխամասային գրասենյակում գտնվող Կաբուկի թատրոնում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 300 համայնքի անդամ և աջակիցներ: Միջոցառումը բացել է Netflix-ի ավագ ծրագրավորող-ինժեներ Վաչե Շիրիկյանը: «Ես հույս ունեմ, որ դուք բոլորդ այստեղից…

  • Չինաստանը սկսել է վիրտուալ հեռուստահաղորդավարների արտահանումը

    Չինաստանը սկսել է վիրտուալ հեռուստահաղորդավարների արտահանումը

    Չինական ինտերնետային որոնողական Sogou համակարգը մտադիր է արհեստական ինտելեկտով հեռուստահաղորդավարների արտահանում կազմակերպել։ Այս մասին հայտնում է Hightech+-ը։ Sogou-ն համաշխարհային ճանաչում է ստացել նորությունների վիրտուալ հաղորդավարներ ստեղծելու շնորհիվ։ Դրանցից առաջինը անցյալ տարվա նոյեմբերին հայտնվել էր «Սինխուա» գործակալության հեռուստաալիքի եթերում։ Մարտին տղամարդկանց ԱԻ-կոլեկտիվին միացել է Սին Սյաոմեն կիբերաղջիկը։ Առաջին հաճախորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է։ Ինչպես հայտնում է…

  • iPhoni-ի վաճառքը նվազել է 17 տոկոսով

    iPhoni-ի վաճառքը նվազել է 17 տոկոսով

    Apple կորպորացիան հայտարարել է հասույթի և շահույթի եռամսյակային նվազման մասին: Տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Նաև նշվում է, որ iPhone-ի վաճառքը նվազել է 17%-ով: 2019թ. առաջին երեք ամիսներին շահույթը կրճատվել է 16%-ով` մինչև 11․56 մլրդ դոլար, իսկ հասույթը` 5%-ով` մինչև 58․02 մլրդ դոլար: Սա առաջին դեպքն է, երբ առանցքային ցուցանիշները նվազում են երկու տարի…

  • Հակոբ Արշակյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

    Հակոբ Արշակյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև գործակցային հարաբերություններին, նշել, որ անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացել երկրի տնտեսությունը զարգացնելու համար, որում առանձնակի կարևորություն է տրվում…

  • Ֆեյսբուքն առաջին անգամ իր տվյալները հասանելի կդարձնի գիտնականների խմբի համար

    Ֆեյսբուքն առաջին անգամ իր տվյալները հասանելի կդարձնի գիտնականների խմբի համար

    Facebook-ն առաջին անգամ հասանելի է դարձրել իր գաղտնի տվյալները մի խումբ գիտնականների համար: Խումբը ներառում է 60 գիտնականի, ովքեր ներկայացնում են 11 երկրի 30 ակադեմիական ինստիտուտներ: Նրանք հասանելություն կստանան 2017 թվականի հունվարից 2019 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածի տվյալների համար։ Նրանց հետաքրքրող ոլորտներից մեկը սոցցանցի հնարավոր ազդեցությունն է ընտրությունների վրա։ Գիտնականները հասանելիություն չեն ստանա այն ժամանակահատվածների…

  • Տիրանայում Թումո կենտրոն կբացվի

    Տիրանայում Թումո կենտրոն կբացվի

    Շուտով Թումո կենտրոն է բացվելու Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: 1988 թվականին կառուցված շենքը՝ Տիրանայի բուրգը, քաղաքի խորհրդանիշներից է: Ամերիկաալբանական զարգացման հիմնադրամի, Տիրանայի քաղաքապետարանի և MVRDV հոլանդական բյուրոյի աշխարհահռչակ ճարտարապետ Վինի Մաասի ջանքերով այս ճարտարապետական հուշարձանը երկրորդ կյանք կստանա և կվերափոխվի նման ժամանակակից ֆորմատի՝ տուն դառնալով նաև Թումո Տիրանայի համար», – հաղորդում են Թումո-ից:  

  • «Պոպոկ» անիմացիոն ստուդիան մտադիր է ընդլայնել գործունեությունը

    «Պոպոկ» անիմացիոն ստուդիան մտադիր է ընդլայնել գործունեությունը

    Գյումրիում գործող «Պոպոկ» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Աղվան Խաչատրյանը մտադիր է ընդլայնել գործունեությունն ու նոր աշխատատեղեր ստեղծել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/1041551552696364/

  • Հակոբ Արշակյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

    Հակոբ Արշակյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին, երբ Հայաստանի քաղաքացիներն իրենց վճռական գործողություններով…

  • Facebook-ը կսահմանափակի հավելվածների հարցումների անցկացման աշխատանքը

    Facebook-ը կսահմանափակի հավելվածների հարցումների անցկացման աշխատանքը

    Facebook-ի աշխատակազմը սահմանափակումներ է մտցնում հավելվածների աշխատանքի համար, որոնք նախատեսված են օգտատիրոջ անձի մասին տեղեկություն ստանալու համար։ Նշվում է, որ սահմանափակումը մտցվել է ծրագրային ապահովման մշակողների համար, որոնք համագործակցում են Facebook-ի հետ։ Նոր նորմերի համաձայն՝ հավելվածները «կարող են թույլտվություն չստանալ» սոցցանցում գործելու համար։ Facebook-ի ներկայացուցիչը հեռուստաալիքին ասել է, որ նշված հավելվածը լիովին չի արգելվի։ Բայց…

  • ԱՄՆ-ում Facebook-ի դեմ հետաքննություն են սկսել

    ԱՄՆ-ում Facebook-ի դեմ հետաքննություն են սկսել

    Նյու Յորքը հետաքննություն է սկսում Facebook ընկերության դեմ՝ կապված սոցցանցի օգտատերերի էլեկտրոնային հասցեների շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը: «Մենք հետաքննություն ենք սկսում՝ կապված նրանց օգտատերերի էլեկտրոնային հասցեների 1,5 մլն շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ»,- նշել է նա Twitter-ում: Նա հավելել է, որ Facebook-ի հայտարարության համաձայն՝ այդ տվյալները հավաքվել…