Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: https://www.facebook.com/armgovernment/videos/359167598145358/
Հայտարարվել են Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող մասնագետները
Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող աշխատակիցը ծրագրային ապահովման մշակման բնագավառի մասնագետն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Thinknum-ի փորձագետները: Երկրորդ տեղում ինժեների թափուր պաշտոնն Է: Ապարատային ապահովման մասնագետները երկար տարիներ ամենապահանջվածն են եղել Apple-ի համար, բայց 2019 թվականին նրանց գերազանցել են ծրագրավորողները: Դա կապված Է այն բանի հետ, որ Քուփերթինոյից ընկերությունը ավելի…
Facebook-ը դատի է տվել չինական ընկերություններին՝ ֆեյքային օգտահաշիվների համար
Facebook ընկերությունն Instagram-ի հետ համատեղ որոշել է դատական հայց ներկայացնել Չինաստանից 3 անձի և չորս ընկերության դեմ՝ կեղծ օգտահաշիվների, լայքերի և բաժանորդների վաճառքին աջակցելու համար: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում: Նշվում է, որ հայցերը ներկայացվել են ԱՄՆ դաշնային դատարան:
FedEx ընկերությունը ներկայացրել է SameDay Bot նոր ռոբոտ առաքիչին. տեսանյութ
ԱՄՆ-ում առաքման ամենախոշոր օպերատորներից մեկը՝ FedEx ընկերությունը ներկայացրել է սեփական SameDay Bot ռոբոտ առաքիչին։ Այժմ սարքավորումը ընկերության ինժեներների կողմից ներքին փորձարկումներ է անցնում, գրում է The Verge-ը։ Ռոբոտը կարող է գնահատել շրջակա միջավայրում վտանգի առարկաները` մեքենաներ, հետիոտներ և շներ, ինչպես նաև նկատել ճանապարհի անհարթությունները: SameDay Bot-ը համալրված է ադապտացիոն շասսիով և ծանրոցի համար լյուկով, որը…
Ռումինիայում նոր ինովացիոն հեռախոս է ներկայացվել
Բրաշով քաղաքից Allview ընկերությունը կազմակերպել է շարժական հեռախոսի նոր մոդելի արտադրություն, որն օժտված է այնպիսի բնութագրերով, որոնք չունեն խոշոր արտադրող-ընկերություններից ոչ մեկը՝ Samsung-ը, Apple-ը և Huawei-ը: Այդ մասին հայտնել է Digi 24 հեռուստաալիքը: Allview X6 Extreme շարժական հեռախոսի էկրանն զբաղեցնում է գաջեթի ամբողջ մակերեսը, էկրանը չի երիզավորում սարքի կորպուսը, դա full view դիսփլեյն է: Ճակատային…
Whatsapp-ը սեփական թվային տարադրամը կթողարկի
Whatsapp-ն առաջիկայում սեփական էլեկտրոնային տարադրամը կունենա: Այս մասին հայտնում է РБК-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է այս նախաձեռնությամբ հանդես գալ այս տարվա առաջին կեսին: Facebook-ն արդեն բանակցություններ է սկսել մի քանի բորսաների հետ՝ սեփական տարադրամը շրջանառության մեջ դնելու հարցով: Հաղորդվում է, որ տարադրամի մշակման ու շրջանառության մեջ դնելու ու անվան որոշման ուղղությամբ աշխատանք են տանում…
Անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարևոր իրադարձություն է, քանի որ համաժողովը ոլորտի խոշորագույն և…
YouTube-ը կարգելափակի երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանությունները
YouTube-ի ղեկավարությունը որոշել է արգելափակել երեխաների մասնակցությամբ տեսանյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ երեխաների մասնակցությամբ սովորական տեսանյութերի մեկնաբանություններում տեղ են գտել մանկապղծական բնույթի գրառումներ: Ընկերությունը հայտնել է, որ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններն արգելափակելու գործընթացն ամիսներ կտևի: Այս մասին գրել է New York…
Tesla ընկերությունը հայտարարել Է Tesla Model 3 սեդանի վաճառքներն սկսելու մասին
Tesla ընկերությունը մարտի 1-ին հայտարարել Է Tesla Model 3 սեդանի վաճառքներն սկսելու մասին՝ 35 հազար դոլար գնով՝ ցուցանիշ, որին նա ձգտում Էր 2017 թվականին այդ մոդելի արտադրության սկզբից, բայց որը մինչև վերջերս կազմում Էր 45 հազար դոլար: Նման պատվերի հնարավորությունը հայտնվել Է արտադրողի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սակայն հայտարարված արժեքը նվազագույնն Է: Այդ լրակազմում տեղակայված…
Իլոն Մասքը թվիթերում փոխել է իր նիքը
Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը Twitter-ում իր հաղորդագրությունների շուրջը ծագած նոր սկանդալի պայմաններում փոխել Է իր օգտահաշվի անվանումն այդ սոցիալական ցանցում, տեղեկացնում է Արմենպրեսը: Ձեռնարկատիրոջ հաշվառումային գրանցման անվանումն այժմ Elon Tusk Է՝ Elon Musk-ի փոխարեն: Բացի դրանից, գործարարը Tusk բառից հետո ժամանակավորապես զետեղել Է փղի փոքրիկ պատկեր: Այն անգլերենում, մասնավորապես, կարող Է նշանակել «փղի ժանիք»: Մասքը,…
WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ
WhatsApp-ի մշակողները նոր գործառույթ կկիրառեն մեսենջերում, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան սահմանափակել իրենց հավելումը խմբակային չաթերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Akket պորտալը: Այսպիսով, WhatsApp-ի օգտատերերին հնարավոր չի լինի որևիցե խմբի հավելել առանց նրանց համաձայնության: Օգտատերերը լռելյայն կկարողանան խմբում ներգրավվելու հրավերներ ընդունել միայն նրանցից, ովքեր կան շփումների ցուցակում, իսկ մնացած բոլորից առաջարկություններն անմիջապես…
Ռուսական բանկերի 2/3-րդը պատրաստ չէ ցանցահենների «հարձակմանը»
Տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող միջազգային Group-IB ընկերության փորձագետները պարզել են, որ ռուսական բանկերի 74 տոկոսը պատրաստ չէ ցանցահենների «հարձակմանը»: Հաղորդվում է, որ անցյալ տարի ցանցահենների հարձակումների առյուծի բաժինը հասել է ֆինանսական հատվածին: Բացի այն, որ բանկերի մեծ մասն անպատրաստ է «գրոհներին» համար դիմակայելուն, 29 տոկոսի մոտ հայտնաբերվել է վնասակար ծրագրերի ակտիվ վարակներ, որոնց մասին տեղեկատվական…
Հեռախո՞ս, թե՞ պլանշետ. Հուավեյը նոր սմարթֆոն է թողարկել
Այն հեռախո՞ս է, թե՞ պլանշետ. թե՞ երկուսն էլ: Տեխնոլոգիական գերիշխանության համար պայքարի մեջ գտնվող չինական հեռահաղորդակցման ոլորտի գիգանտ Հուավեյ ընկերությունը նոր՝ փոխակերպվող սմարթֆոն է թողարկել: Նոր հեռախոսի թողարկումից մի քանի օր առաջ Սամսունգ ընկերությունը նույնպես նմանատիպ սարքավորում էր ներկայացրել: Հուավեյ Մեյթ X-ը իրենից ներկայացնում է 5G սարքավորում, որն ունի երկու արտաքին էկրան. 16,76 սանտիմետր երկարությամբ…
ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի կապի և ՏՏ նախարարի հետ
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած…
Nokia-ն նոր սմարթֆոն Է ներկայացրել՝ հինգ հետին տեսախցիկներով
Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը, որը սարքեր Է մշակում Nokia առևտրանիշի ներքո, MWC 2019 շարժական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում ներկայացրել Է Nokia 9 PureView նոր սմարթֆոնը՝ հետին պանելի հինգ տեսախցիկներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը: 12-ական մեգափիքսելանոց բոլոր մոդուլներն աշխատում են միաժամանակ: Դրանցից երեքը մոնոքրոմ են, երկուսը՝ գունավոր: Սմարթֆոնն աշխատում Է…















