Մերձավոր Արևելք
Էրդողանի սպասվող այցը Իրան
Թուրքիայի նախագահ Էրդողանը նախատեսում է այցելել Իրան։ Այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ քննարկվում է։
Թուրքիայի ժողովրդագրական պատկերն ու դրա քաղաքական հետևանքները
Թուրքիայի երկարաժամկետ զարգացման առանցքային գործոնը ժողովրդագրությունն է։ Սա այն ոլորտն է, որը փոխվում է դանդաղ, բայց որոշում է պետության ապագա ներքին ու արտաքին քաղաքականությունը։
Թուրքիայում լրագրողը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Ստամբուլի դատարանը ընդդիմադիր լրագրող Ֆաթիհ Ալթայլիին դատապարտել է 4 տարի և 2 ամիս ազատազրկման՝ Էրդողանին «սպառնալու» մեղադրանքով։
Իրանը նախատեսում է Նախիջևանով երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ
Իրանը նախատեսում է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի հետ՝ Նախիջևանի տարածքով, ինչը կխթանի տարածաշրջանային համագործակցությունը:
Հոմսում անկարգություններ․ ալավիտների բողոքի ակցիաները, համայնքային լարվածությունը և պետության արձագանքը
Սիրիայի Հոմս քաղաքում լարվածություն է, ալավիտների զանգվածային բողոքի ակցիաների, սպանությունների և համայնքային հակամարտությունների ֆոնին։ Պետական մարմինները զգուշացնում են համայնքային շեշտադրումների և արտաքին միջամտության վտանգների մասին՝ խոստանալով պաշտպանել բոլոր սիրիացիների իրավունքները։ Միևնույն ժամանակ, լարվածությունը խորանում է՝ համայնքների միջև վստահության ճգնաժամի, դաշնայնացման և քաղաքական փոփոխությունների պահանջների պայմաններում։
Հեզբոլլայի շտաբի պետի սպանությունը Իսրայելի հարվածից․ հազարավոր մարդիկ սգում են, լարվածությունն աճում է
Հեզբոլլայի ռազմական շտաբի պետ Հայթամ Ալի Թաբատաբայի սպանությունը Իսրայելի հարվածից հազարավոր մարդկանց է դուրս բերել Բեյրութի փողոցներ՝ սգի արարողության ժամանակ, իսկ քաղաքական ու ռազմական ղեկավարները զգուշացրել են հնարավոր հակազդեցության մասին։
Մազլում Աբդին պատրաստ է բանակցել Օջալանի հետ
Մազլում Աբդին պատրաստ է բանակցել Օջալանի հետ՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղության հաստատմանը և SDF-ի ու Թուրքիայի միջև լարվածության նվազեցմանը։
Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ Մաքսային խմբի նախագահությունը
ՀՀ ՊԵԿ-ը ստանձնել է ՍԾՏՀ Մաքսային խմբի նախագահությունը՝ ներկայացնելով 2025-2027 թվականների Գործողությունների ծրագիրը՝ համագործակցության և նորարարության ուղղությամբ։
Բեյրութում Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդը
Իսրայելի ավիահարվածը Բեյրութում սպանեց «Հեզբոլլահի» առաջնորդ Ալի Թաբատաբայիին՝ առաջացնելով լարվածություն տարածաշրջանում։
Իրանի ցամաքային զորքերի նոր հրամանատար՝ Ալի Ջահանշահին
Ալի Ջահանշահինը նշանակվել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար՝ նպատակ ունենալով բարելավել բանակի շարժունակությունն ու մարտական պատրաստվածությունը։
Թուրքիան անցումային փուլում է
Թուրքիայում վերջին ամիսներին մի շարք գործընթացներ են նկատվում, որոնք առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, սակայն միասին վերցրած ցույց են տալիս, որ երկիրը նոր փուլ է մտնում։ Դրանք առավել տեսանելի են քրդական հարցում, տնտեսական իրավիճակում և ներքաղաքական գաղափարական դաշտում։
Փեզեշքիանը կրկին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին հայտարարել է երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը: Ըստ գործակալության տեղեկատվության՝ նախագահի որոշման պատճառ է դարձել քաղաքի գերբնակեցումը և այնտեղ…
Բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի որոշիչ քաղաքականությունն է․ Թախթ-Ռավանչի
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության որոշիչ քաղաքականությունն է բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Կատար և Պակիստան կատարած իր այցերին։
ՄԱԿ-ի խաղաղապահները հայտնվել են կրակի տակ՝ Իսրայելի ուժերի և Հեզբոլլահի միջև
ՄԱԿ-ի խաղաղապահները կրակի տակ են հայտնվել Իսրայելի ուժերի կողմից՝ Լիբանանի հարավում, Հեզբոլլահի հետ շարունակվող բախումների պայմաններում, ինչը մտահոգություն է առաջացնում հրադադարի խախտումների և միջազգային անձնակազմի անվտանգության վերաբերյալ։














