Զինված Ուժեր

Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։

  • Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ

    Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված…

  • Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները Բերդավանի մերձակայքում

    Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները Բերդավանի մերձակայքում

    ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որ այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։…

  • Մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

    Մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Ողջունելով հավաքի մասնակիցներին և զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով…

  • Զինծառայողները ևս մասնակցել են շաբաթօրյակին

    Զինծառայողները ևս մասնակցել են շաբաթօրյակին

    ՀՀ զինված ուժերի անձնակազմը մարտի 23-ին մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեացնում են, որ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման…

  • Դավիթ Տոնոյանը ընդունել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը

    Դավիթ Տոնոյանը ընդունել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը

    Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն…

  • Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

    Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

    Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են` ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:  

  • Պատգամավորի նշած ընկերությունը կապ ունի զենքի ապօրինի վաճառքի հետ

    Պատգամավորի նշած ընկերությունը կապ ունի զենքի ապօրինի վաճառքի հետ

    Մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հայտնի դարձավ, որ զրահամեքենաներ արտադրող Streit Group ընկերությունը փորձում է արտադրություն կազմակերպել Հայաստանում, սակայն կան խանգարողներ: Մասնավորապես՝ նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը, դիմելով ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանին, նշում է․ «Streit Group ընկերությունը մեկ տարի է փորձում է Հայաստանում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել և ինչ-որ մարդիկ…

  • Մեղրիում ծառայող զինվորների հարազատները բողոքում են և պահանջում հանդիպում նախարարի հետ

    Մեղրիում ծառայող զինվորների հարազատները բողոքում են և պահանջում հանդիպում նախարարի հետ

    Մեղրիի զորամասերից մեկում ծառայող մի խումբ զինվորների ծնողներ այսօր վաղ առավոտից իրենց բողոքն էին արտահայտում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Զինվորներից մեկի մայրը պատմել է, որ ինքը մի քանի օր լուր չի ունեցել որդուց, հետո նրան գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։ Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն…

  • ՀՀ ՊՆ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

    ՀՀ ՊՆ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

    ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների…

  • Արտակ Դավթյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ

    Արտակ Դավթյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ

    Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի…

  • Արծրուն Հովհաննիսյան «ԶՈՒ-երի կարգապահության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատժվելու է»

    Արծրուն Հովհաննիսյան «ԶՈՒ-երի կարգապահության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատժվելու է»

    ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու…

  • Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ՀՀ սահմանն անցած ադրբեջանցուն

    Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ՀՀ սահմանն անցած ադրբեջանցուն

    Մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից: Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել…

  • Զինվորականների աշխատավարձերի բարձրացում չի սպասվում

    Զինվորականների աշխատավարձերի բարձրացում չի սպասվում

    2019 թվականի բյուջեով հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Նա բացատրեց, որ ծավալները շատ մեծ են, ու նույնիսկ 1000-5000 դրամ աշխատավարձ բարձրացնելն այդ պայմաններում մեծ բեռ կդառնա բյուջեի համար։ Բալայանը, սակայն, չբացառեց, որ եթե ազատ…

  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը

    Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 22-ին կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից…

  • Փորձելու ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականցնելով մարտական խնդիրներ. Գաբրիել Բալայան

    Փորձելու ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականցնելով մարտական խնդիրներ. Գաբրիել Բալայան

    Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարցին և նշել, որ այդ նախագիծը դեռևս քննարկման փուլում է: «Դա կապված է մի շարք հանգամանքների հետ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց: Միայն պետք է մի նախապայման նշեմ, որը ՊՆ նախարարը մինչ այդ հայտարարել…