Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
«Բանակում հանցագործություններն անտեսողները մեր բանակի թշնամիներն են»
«Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ մեկ զինվորի մահն անգամ դառնալու է պետության համար խնդիր։ «Չի լինելու այնպես, որ կոծկեն, երբ մեկը մահանա։ Կոծկելը տեսանք. Մարտի 1-ին արեցին, կոծկեցին՝ փչացնելով ամբողջ պետական ուժային համակարգը։ Կոծկումն ավելի…
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ
Փետրվարի 27-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ: Մարզումների նպատակն է բարձրացնել ԶՈՒ ԳՇ ՀԿ ՄԿԿ-ում ստեղծվող աշխատանքային խմբերի, զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների գործնական հմտությունները մարտական գործողությունների վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել արագ, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները, միաժամանակ ստուգել տեղեկատվության փոխանակումը կառավարման կետերի միջև:…
Մեկնարկում է Թուրքիայի պատմության ընթացքում ամենախոշոր ծովային զորավարժությունը
Փետրվարի 27-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2019» անվամբ զորավարժությունը։ Ըստ թուրքական աղբյուրների սա ամենախոշոր ծովային զորավարժությունն է լինելու Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում։ Զորավարժությանը մասնակցելու է 103 ռազմանավ (13 ֆրեգատ, 6 կորվետ, 16 հրթիռային նավ, 7 սուզանավ, ռումբ վնասազերծող 7 նավ և մի շարք այլ նավեր)։ Զորավարժության համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր, մարտական…
Հանդիպում ՊՆ վարչական համալիրում
Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով…
Դավիթ Տոնոյանը Մարտի 1-ին զիված ուժերի ներգրավվածության մասին
«Մարտի 1»-ին բանակն օգտագործվել է։ Նման հայտարարություն Հանրային հեռուստաընկերության եթերում արել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել և կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության…
Հայաստանն անցնում է հարձակողական ստրատեգիայի․ Տոնոյան
Հայաստանը փոխում է բանակի կառուցման փիլիսոփայությունը՝ պաշտպանական ստրատեգիայից անցում կատարելով հարձակողականի։ Այս մասին Առաջին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով, վերջին շրջանում հայկական բանակը փոխում է իր նախկին պաշտպանական ստրատեգիան՝ այդ նպատակով ձեռք բերելով նոր զինատեսակներ։ Այս համատեքստում նա օրինակ բերեց Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման գործարքը…
Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն
Փետրվարի 25-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են փետրվար ամսվա կատարած աշխատանքները, խնդիրներ են առաջադրվել հետագա անելիքների կազմակերպման, առաջիկա մարտավարաշարային պարապմունքների և պլանային այլ միջոցառումների անցկացման ուղղությամբ:
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի ներկայացուցչին
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել…
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները: 2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝…
ՊՆ հատուկ հաշվեհամարին 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձանց վճարումներից փոխանցվել է ավելի քան 11 մլրդ դրամ
Հայաստանում սահմանված կարգով վճարում է կատարել և քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր (2003թ. դեկտեմբերի 17) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկվող միջգերատեսչական հանձնաժողովը 9985 քաղաքացու վերաբերյալ կայացրել է…
Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողները տեղեկատվական ակցիա են անցկացրել
Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանում, Հայրենիքի պաշտպանի օրվա շրջանակում զինծառայողները դպրոցականների և պատանի բանակայինների համար անցկացրել են տեղեկատվական-քարոզչական «Կա՛ այդպիսի մասնագիտություն՝ Հայրենիք պաշտպանել» ակցիան։ Ինչպես տեղեկացնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կայազորի սպաները երիտասարդների հետ անցկացրել են շարային, ինժեներական, բժշկական և կրակային պատրաստության ճանաչողական պարապմունքներ։ Գյումրու ռազմական կայազորում անցկացված միջոցառման մասնակիցները ծանոթացել…
Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում | Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում»։ Քարտուղարը նաև տեղադրել է հայ բժիշկների կողմից իրականացվող գործողությունների մասին պատմող լուսանկարներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2142900955745501 Ինչպես ավելի վաղ Ազատ TV-ին հայտնել էր՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ…
«Կառերեսվեք ավելի շատ պատժամիջոցների և մեկուսացման». Բոլթոն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է Վենեսուելայում կատարվող իրադարձություններին. «Վենեսուելայի զինված ուժերն ունեն ընտրություն. Ապահովել ժողովրդավարություն, պաշտպանել քաղաքացիներին եւ թույլ տալ մարդասիրական օգնություն իրականացնել կամ առերեսվել ավելի շատ պատժամիջոցների եւ մեկուսացման»։ Venezuela’s military has a choice: Embrace democracy, protect civilians, and allow in humanitarian aid; or face even…
Ոստիկանության զորքերը մեկնել են մարտական դիրքեր
Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս անգամ էլ նրանց դիրքեր ճանապարհելու է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել…
Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:














