Ոստիկանության զորքերը մեկնել են մարտական դիրքեր

Ամենադիտվածներ

Ոստիկանության զորքերը մեկնել են մարտական դիրքեր

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս անգամ էլ նրանց դիրքեր ճանապարհելու է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել ձեր կողքին»- նշել է Վալերիյ Օսիպյանը՝ ընդգծելով, որ չնայած դրա կարիքը չկա, բայց այդ իրողությունն արդեն իսկ գեղեցիկ է։

ՀՀ ոստիկանության պետի ելույթին հաջորդել է օրհնության կարգն ու երդման արարողությունը։ Վերջում ոստիկանները երթով անցել են շարահրապարակով ու ճամփա ընկել՝ արդեն հինգերորդ անգամ փոխարինելու դիրքերում կանգնած գործընկերներին։
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասում դիմավորել է սահմանից վերադարձած ոստիկաններին։  ՀՀ ոստիկանության պետը նրանց շնորհակալություն է հայտնել իրենց առջև դրված խնդիրները պատվախնդրորեն կատարելու համար։ Նկատելով սահմանապահ ոստիկանների տեսքը՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծել է, որ թվում է՝ ոչ թե նոր են դիրքերից իջել, այլ նոր պետք է բարձրանան։

«Միշտ առույգ և միշտ պատրաստ․ այսպիսին պետք է լինի հայրենիքի պաշտպանը».- ամփոփել է ոստիկանության պետը։

Ծառայության ընթացքում աչքի ընկած ոստիկանները Վալերիյ Օսիպյանի հրամանով արժանացել են առանձնահատուկ պարգևների, բոլորին հայտարարվել է շնորհակալություն։ Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է քայլերով՝ ոստիկան-սահմանապահների խրոխտ քայլերթով։ Ավարտին Վալերիյ Օսիպյանը զրուցել է սահմանից վերադարձած ոստիկանների ծնողների և հարազատների հետ՝ շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();