Կրթություն
Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։
Երկու մեդալ քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են 33 երկրների դպրոցականների թիմեր: Հայաստանի օլիմպիական թիմը ներկայացնող Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը նվաճել է արծաթե, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը ՝ բրոնզե մեդալ:
«Երիտասարդ ձեռնարկատեր» մրցույթում Հայաստանի դպրոցականներն արժանացել են մրցանակների
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ ձեռնարկատեր» խորագիրը կրող աշակերտական գործարար ընկերությունների ամենամյա 22֊րդ միջազգային տոնավաճառը և 6֊րդ «Գլոբալ ձեռնարկատիրական մարտահրավեր» (GEC) մրցույթը, որոնք «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում նախաձեռնել էր ՀՀ ԿԳ նախարարությունը` Բուլղարիայի ԿԳ նախարարությանը կից «Ձեռնարկատիրական կրթության կենտրոնի» (BUCT) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանների կենտրոնի (CREFECO) հետ համագործակցությամբ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային…
Հանրային խորհուրդը Կրթության և գիտության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները
Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով խորհրդի անդամների հետ նախարարի առաջին հանդիպումը, առաջարկել է քննարկումն սկսել նախ ընդհանուր հիմնախնդիրներից, նպատակներից, կրթական արժեհամակարգի սկզբունքներից ու տեսլականից, որից հետո անցնել ավելի կոնկրետ հարցերի ու առաջարկների։ Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդիրներին՝…
Մեկնարկել է ‹‹Երիտասարդների զարգացում 2019›› ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Արևիկ Անափիոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է գտնվել ‹‹Երիտասարդների զարգացում 2019›› ծրագրի մեկնարկին, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ‹‹Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա›› ընկերության միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Մեկ տարի առաջ մեկնարկած եռամյա ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը` բիզնեսի և մասնագիտական հմտությունների բարելավման միջոցով:…
«Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում» միջազգային աշխատաժողով
ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝…
Գիտության նկատմամբ հետաքրքությունը սկսվում է դպրոցից
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով եմ, որ ապագայում այս մրցույթն ավելի լայն…
Առաջին դասարանցիների առցանց գրանցում Երևանի պետական դպրոցներում
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից: Մեկնարկից հետո համակարգը մշտապես բաց և հասանելի կլինի հայտագրման համար` այդ թվում նաև նոր ուսումնական տարվա մեկնարկից` սեպտեմբերի 1-ից հետո: Այս պահին անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ստուգման համակարգի` https://stugum.emis.am/ կայքի միջոցով ստուգեն երեխայի տվյալների առկայությունը և ծնողների տվյալների հետ…
ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել են վերապատրաստող 7 կազմակերպություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստաղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային…
Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից. ԿԳ նախարար
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որով ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում: Նրա խոսքով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա: «Բոլոր առարկայացանկերում կրթական ծրագրերը…
Կոչ եմ անում հանգստյան օրերին «գրոհել» մեր մշակութային հաստատությունները. Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, կոչ եմ անում ավելի ակտիվ օգտվել այս հնարավորությունից և առաջիկա տոնական ու հանգստյան օրերին զանգվածաբար «գրոհել» մեր մշակութային հաստատությունները՝ թատրոնները, համերգասրահները և այլն: Թանգարանների կտրոններն էլ դեռ անցած տարի էիք ստացել, ովքեր չեն օգտագործել, վաղուց ժամանակն է», – գրել է նախարարը…
Կրթության նախարարն անդրադարձել է «Եկեղեցու պատմություն» առարկային և դպրոցականների ծանր պայուսակներին
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեկնաբանել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստման խնդիր կա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ այլևս դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու սովորությունը, սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն: Նախարարը նաև խոսել է ՆԶՊ…
ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և ՀՄԸՄ-ՀԱՍԿ համագործակցության հնարավորությունները։ Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քանի որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գործունեությունն առնչվում է նաև կրթության ոլորտին, հետևաբար համագործակցության լայն հնարավորություններ կան: ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ…
Տիրանայում Թումո կենտրոն կբացվի
Շուտով Թումո կենտրոն է բացվելու Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: 1988 թվականին կառուցված շենքը՝ Տիրանայի բուրգը, քաղաքի խորհրդանիշներից է: Ամերիկաալբանական զարգացման հիմնադրամի, Տիրանայի քաղաքապետարանի և MVRDV հոլանդական բյուրոյի աշխարհահռչակ ճարտարապետ Վինի Մաասի ջանքերով այս ճարտարապետական հուշարձանը երկրորդ կյանք կստանա և կվերափոխվի նման ժամանակակից ֆորմատի՝ տուն դառնալով նաև Թումո Տիրանայի համար», – հաղորդում են Թումո-ից:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու
Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: Քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը: ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս դիմումները հավակնորդները ներկայացրել…
Մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը: Վերջինիս աշխատանքներին տեղում ծանոթացել և հավաքի մասնակիցների հետ զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է նորարարությունների դերը ներկայիս դարաշրջանում. «Կրթական հաստատությունների լավագույն փորձը պետք է համակարգված փոխանցվի այլ դպրոցների: Վստահ…














