«Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում» միջազգային աշխատաժողով

Ամենադիտվածներ

«Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում» միջազգային աշխատաժողով

ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝ շուրջ 100 պատվիրակ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը գտնվում է անցումային և փոփոխությունների փուլում, որը պայմանավորված է համակարգի առջև ծառացած նոր մարտահրավերներով: «Դրանց արագ արձագանքման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան բարենպաստ միջավայր՝ միտված մրցունակ և որակյալ բարձրագույն կրթության ապահովմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է՝ ընդլայնել բուհերի ակադեմիական ազատությունները, մեծացնել բուհերի ինքնավարությունը, թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը, ձևավորել նոր կառուցակարգեր, որոնք լավագույնս կարտացոլեն ուսանողների տարատեսակ պահանջմունքները, ինչպես նաև ուժեղացնել բուհերի հետազոտական կարողությունները, որոնք կնպաստեն նաև կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը: Անհրաժեշտ է նաև վերանայել բարձրագույն կրթության և հետազոտության ֆինանսական մեխանիզմները և սկզբունքները, բարձրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և հետազոտության միջազգային տեսանելիությունը և գրավչությունը: Միաժամանակ նշեմ, որ բարձրագույն կրթության և հետազոտության բնագավառը կանոնակարգող նոր օրենքի նախագծով նախատեսվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված են վերոհիշյալ ուղղությունների և նպատակների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումների և հիմնարար պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ կրթական ծրագրերի բովանդակության միջազգայնացմանը, համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմամբ օտարերկրյա բուհերի հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը և բարձրագույն կրթության ու հետազոտության մրցունակության խթանմանը: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացումը՝ առանց որակյալ բարձրագույն կրթության ծրագրերի և միջազգայնորեն մրցունակ հետազոտական միջավայրի առկայության, ներկայումս անհնար է դիտարկել: Բարձրագույն կրթության միջազգայնացումը խթանելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բարենպաստ միջավայր, որը ներառում է ինչպես ֆինանսական ապահովվածությունը և մարդկային ռեսուրսների արդյունավետ ներդնումը, այնպես էլ իրավական կարգավորումները, միջազգայնացման ոլորտում սահմանված ռազմավարությունը և համապատասխան կառուցակարգերը: Այս ամենն ինքնին ենթադրում է բարձրագույն կրթության և հետազոտության միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակի հստակեցում, միջազգայնացման ինստիտուցիոնալ ռազմավարությունների ուղենիշների ապահովում, բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակի ձևավորում և համապատասխան գործիքակազմերի ստեղծում»,-նշել է նախարարը՝ աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան: Այնուհետև աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարությունը: Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական համալսարանի և Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի ներկայացուցիչներ ներկայացրել են եվրոպական լավագույն փորձը և համապարփակ միջազգայնացման համատեքստում ինստիտուցիոնալ պարտավորությունների և շահագրգիռ կողմերի ներգրավման հարցերը: Աշխատաժողովին ներկայացվել են նաև «Study in Armenia» պլատֆորմի և այն` որպես մարքետինգային գործիք կիրառելու հնարավորությունները:

Նշենք, որ ERASMUS+ BOOST եռամյա (2016-2019թթ.) ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();