Կրթություն
Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։
Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝ -Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային…
Ի՞նչ դեր ունի ինտելեկտուալ մարդը պետական կառավարման մակարդակում. հարց վարչապետին
Ապրիլի 22-ին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական և ուսանողների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը հարց ուղղեց. «Ի՞նչ տեղ, դեր և նշանակություն պետք է ունենա ինտելեկտուալ մարդը՝ մասնավորապես այն մարդը, որն ունի կրթություն, գիտելիք, երկար տարիների փորձ, աշխարհայացք, սկզբունքներ, ազնիվ է պետական կառավարման մակարդակում, օրենսդիր, գործադիր մարմնում և ինչքանո՞վ…
Մայիսի 26-ին ՀՀ-ում կանցկացվեն 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները
Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու են 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները։ Ի դեպ, հիմնական դպրոցի ավարտական` 9-րդ դասարանի քննությունն այս տարի առաջին անգամ է անցկացվելու կենտրոնացված կարգով: Ծավալները շատ մեծ են լինելու, քանի որ միասնական քննությունների սկզբունքով գիտելիքի ստուգմանը մասնակցելու է 9-րդ դասարանն ավարտող շուրջ 32 հազար աշակերտ։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունն…
Երևանի ավագ դպրոցների սաներին հյուրընկալել են քաղաքապետարանում (ֆոտոշարք)
Քաղաքի կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ, համայնքի առջև ծառացած խնդիրներ ու դրանց լուծման ուղիներ. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ հյուրընկալված մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին տարբեր հարցեր էին հետաքրքրում: Հանդիպման նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է: «Այսպիսի հանդիպումները պետական հաստատություններում, պետական պաշտոնյաների հետ՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցող շրջանակների համար դաստիարակում է այն քաղաքացին, որով Հայաստանը վաղը…
Բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խաչընդոտները. Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կցել է նաև տեսանյութ: Գրառման մեջ նա նշում է. «Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ»: Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի: Դժվար է, բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խաչընդոտները: Այս և մյուս…
Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ
Ամփոփվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ կազմակերպած ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց: Յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից կիսաեզրափակիչ փուլ է անցել 1 հավաքական թիմ, որոնցում ընդգրկված են եղել 10-11-րդ դասարանների 5-ական աշակերտներ: Մրցույթի նպատակն…
Փորձի փոխանակում՝ կրթության ոլորտում
Փորձի փոխանակման նպատակով այս օրերին Երևանում են Մոսկվայի կրթության դեպարտամենտի և կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներ: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Երևանի քաղաքապետարանում: Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Երևանի և Մոսկվայի համագործակցությամբ տարվա ընթացքում իրականացվում են համատեղ տարաբնույթ ծրագրեր, հատկապես ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցների մասնակցությամբ: Նրանք Խոսել են նաև…
Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ
Զարթոնք համայնքի բնակիչները երկուշաբթի բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ: Նրանք պահանջում են, որ հրաժարական տան դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը, և որ ուսուցիչների ատեստավորում անցկացվի: Հիշեցնենք, որ Զաթոնքի միջնակարգ դպրոցի տնօրենը հրաժարական տված համայնքապետի դուստրն է: Հենց նրա որդին է ապրիլի 13-ի առավոտյան կրակել համագյուղացիների ուղղությամբ: Հրազենից կրակոցներ արձակած երիտասարդը պատմության ուսուցիչ է: Բողոքի ակցիա իրականացնողները…
ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը՝ hayt.emis.am-ը
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը`…
Առաջարկում ենք դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկան դասավանդել. Ֆելիքս Ցոլակյան
-ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, և որ ուզում են փոխել և բարձրացնել նախարարության կանխարգելող դերը: Նախարարը կարևորել է նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները` նշելով, որ շատ հաճախ դեպքերի մասին իմանում են ոչ թե տուժողից, այլ պատահական անձից: «Մենք ԿԳՆ-ին արդեն առաջարկել ենք,…
Կրթության ոլորտի հիմնախնդիրներն են քննարկվել ուսանողների հետ հանդիպման ընթացքում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 17-ին խորհրդարան են այցելել Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Նրանց ուղեկցել են համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանը, բուհի գիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը, դասախոսներ: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել և բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ…
ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը`…
Հայ-շվեցարական համագործակցության հեռանկարներ` կրթության ոլորտում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված կրթության ոլորտը տնտեսական…
ՄԻՊ Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել Երևանի դպրոցներից մեկը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան համար 14 հատուկ դպրոց։ Նա ուսումնասիրել է դպրոցի պայմանները, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային։ «Մեր նպատակն է երաշխավորել այս դպրոցում սովորող երեխաների իրավունքները, նպաստել կարծրատիպերի վերացմանը և գործադրել ջանքեր, որպեսզի այստեղ սովորող երեխաները լինեն հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց…
Խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետևլ ընթացող հերթական նիստի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել և «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի…















