Կրթություն
Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։
Բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կատարած…
Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի պետական համալսարանի ուսանողները
Ապրիլի 16-ին խորհրդարան էին այցելել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը հետևել են օրենսդիր մարմնի հերթական նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հետ: Ավանդական «Բաց դասն» ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: Ուսանողները հետաքրքրվել են երկրի զարգացմանը միտված գործընթացներով: Պատգամավորը կարևորել է հանրության մտածելակերպի փոփոխությունը, անհրաժեշտ համարել…
ՀՀ վարչապետն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին ծանոթացրեց ՀԱԱՀ-ում իրականացված ծրագրերին: Ռեկտորը նշեց, որ այժմաշխատում են Mulberry համակարգով՝ հավելելով, որ բուհում նախկինում չի եղել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: «Ես առաջին անգամ շոկի մեջ էի, երբ էսքան թուղթ էի ստորագրում ամեն օր: Հիմա, փառք Աստծո, էլ դա չունենք»,- ասաց…
ԱԽ քարտուղարն այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Այցը կրել է ճանաչողական բնույթ և տեղի է ունեցել համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի հրավերով: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Այցի ընթացքում նախ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի հրամանատարության հետ, ապա քարտուղարի համար կազմակերպվել է շրջայց համալսարանի տարածքում, որին հաջորդել…
Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը ազատ է արձակվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ազատ է արձակվել. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ.Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Նման որոշումը…
Լևոն Հովսեփյանը՝ ԵՊՀ գիտական քարտուղար
Արամ Սիմոնյանի հրամանով այսօր ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանը: Հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: Պատմ. գիտ. թեկնածու Լևոն Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003-2005 թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, 2007-2008 թթ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարի հետ
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու…
Արամուսի դպրոցում դասադուլ է
Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: Դպրոցի ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել են հավասար…
Մրցույթ՝ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն’ ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ, բ) գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և (կամ) դոցենտի կոչում…
Գիտակրթական ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է,…
ԿԳ նախարարը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է,…
Դադարեցվել են Արամավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենի լիազորությունները
ՀՀ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ դադարեցվել են Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի լիազորությունները. «ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ապրիլի 4-ի համապատասխան որոշմամբ դադարեցվել են «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անդրանիկ Նահապետյանի լիազորությունները, լուծարվել է նրա հետ 2019 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:
Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի պետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստրագրել, համաձայն որի՝ Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի…
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՌԴ լուսավորության և գիտության ու բարձրագույն կրթության նախարարների հետ
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան…
Մրցույթ է հայտարարվել Թատերական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի…















