fbpx
Կառավարություն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՌԴ լուսավորության և գիտության ու բարձրագույն կրթության նախարարների հետ

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան անդրադարձել են ՌԴ հարավային շրջաններում հայերենի դասավանդման, Ռուսաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի հայաստանյան փորձի ներդրման, ՀՀ հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, ուսուցիչների վերապարտրաստման վերաբերյալ հարցերին:

Այցի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես, բարձրագույն կրթության և միջբուհական կապերի ամրապնդմանը, միջպետական համաձայնագրով ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ուսանողների կրթությանը, Հայ-ռուսական համալսարանի կարգավիճակին վերաբերվող հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:

Նախարարն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, շրջայց կատարել դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոնում և «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Մոսկվայի Լազարյանների անվան թիվ 2042 դպրոցի տնօրեն Գայանե Աբրահամյանի հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ