Լրահոս
Գերմանիայի կառավարությունը լրացուցիչ գումարներ է հատկացնելու պաշտպանության ոլորտին
Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է պաշտպանության ոլորտի համար լրացուցիչ 377 միլիարդ եվրո հատկացնել, հայտնում է Politico-ն։ Ըստ աղբյուրի՝ մինչև 2035 թվականը Բունդեսվերը նախատեսում է ստանալ 687 Puma զրահատեխնիկա, 561 Skyranger 30 հակաօդային համակարգ՝ անօդաչուներից պաշտպանվելու համար
Ի դեպ․ կառավարող վարչակազմը «տերտեր է պարեցնում»
Երկրում հանցագործությունների կտրուկ աճը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, մինչդեռ կառավարող վարչակազմը «տերտեր է պարեցնում»՝ փորձելով կեղծ օրակարգ ներարկել և հանրության ուշադրությունը շեղել դեպի իր նախընտրական՝ «սևի ու սպիտակի» խնդիրը։
Արևմուտքը մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման կապակցությամբ
ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է առաջիկա 18 ամիսների ընթացքում պատրաստվեն Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ հնարավոր լայնամասշտաբ ռազմական բախման։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
Միջուկային փորձարկումներն անհրաժեշտ են իմանալու համար, որ երկրի միջուկային զինանոցն աշխատանքային վիճակում է․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միջուկային զենքի փորձարկումները կարևոր են երկրի ազգային անվտանգության համար: Նրա խոսքով՝ դրանք անհրաժեշտ են վստահ լինելու համար, որ ԱՄՆ միջուկային զինանոցը գտնվում է աշխատանքային վիճակում
Նիդեռլանդների խորհրդարանում ունենք հայ պատգամավոր
Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։ Նրա ընտրվելը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից
Գեներալ-մայոր Հայկ Բաբայանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի հրամանագրում
Բացահայտվել են Աբովյանի նախկին ղեկավարի կողմից 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքերը
Աբովյան համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը 21 հողատարածքներ է ապօրինի օտարել։ Նրան 43 դրվագով մեղադրանք է առաջադրվել․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«ԷԼԵԱՆՈՐԱ»-ի գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման. դրանց գործունեությունը կասեցվել է
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։ Վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության բենզալցակայաններն ու գազալցակայանները շահագործվել են…
Խորհրդարանում շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները (ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Քննարկումներն անցկացվում են մշտական հանձնաժողովների համատեղ նիստի շրջանակում։ Պետական բյուջեի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Նիստին մասնակցում են…
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքների պատճառով էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջաններում…
Էրիկա Քըրքի նոր դերը TPUSA-ում․ ՋեյԴի Վենսի հետ գրկախառնությունը մեծ արձագանք է գտել
Էրիկա Քըրքի առաջին ելույթը TPUSA-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ JD Վենսի հետ գրկախառնությամբ, մեծ քննարկում է առաջացրել և խորհրդանշել է կազմակերպության նոր շրջափուլը։
Neo մարդանման ռոբոտը՝ արդյո՞ք $20,000 արժողությամբ տնային օգնականը պատրաստ է իրական գործերի
1X Technologies-ը ներկայացնում է Neo մարդանման ռոբոտը, որը նախատեսված է տնային գործերի համար՝ համադրելով առաջատար արհեստական բանականություն, հեռակա մարդկային կառավարում և բարձր գին։ Սակայն արդյո՞ք տան ավտոմատացման ապագան արդեն հասանելի է, թե՞ Neo-ն միայն երկար ճանապարհի սկիզբն է։
Քննարկվել են հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր
Պոզնան կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում է ունեցել Վիելկոպոլսկեի վոյեվոդ (նահանգապետ) Ագատա Սոբչիկի հետ: Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:
Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ մահացել է վարորդը
Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Ժամը 13:30-ի սահմաններում Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում՝ անտառային գոտում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին: Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է:















