Հասարակություն

Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։

  • Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

    Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

    Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Հենապատի հիմնանորոգման աշխատանքները…

  • Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա

    Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա

    Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Աղբյուր՝ armtimes.com

  • Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը

    Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը

    Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։ Ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար և թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն և գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին և այլն։ «Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ և ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին,…

  • Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Արգենտինական կենտրոն կբացվի

    Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Արգենտինական կենտրոն կբացվի

    Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրով Կոնվերս Բանկը ստանձնել է Արգենտինական կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգման, տեխնիկական համալրման և կահավորման ծախսերը: «Կրթական միջավայրի ձևավորման, զարգացման և խրախուսման  ծրագրերին մասնակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից է: Վալերի Բրյուսովի անվան…

  • Պահանջարկը մեծ է, բնակարանային ֆոնդը` քիչ. Հայկ Մարության

    Պահանջարկը մեծ է, բնակարանային ֆոնդը` քիչ. Հայկ Մարության

    Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը բարձրաձայնեց Քարվաճառից տեղափոխված ընտանիքի հարցը: «Արդյոք մենք չե՞նք դատարկում սահմանային շրջանները, ես կցանկանային, որ քաղաքապետարանը միշտ փորձեր պարզել ընտանիքը կցանկանա՞ վերադառնալ Արցախ, որպեսզի նրանց էլ ավելի լավ պայմաններ առաջարկվեր»,- նշեց ավագանու անդամը: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր հերթին հայտարարեց, որ խնդիրներն իսկապես շատ…

  • 30-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ով հիվանդանոցում մահացել է

    30-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ով հիվանդանոցում մահացել է

    Հիվանդանոցից նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:«Արմենպրես» ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն…

  • Նոյեմբերի 14-ին կանցկացվի հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում

    Նոյեմբերի 14-ին կանցկացվի հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում

    Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացևրին ԱՀ արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն…

  • Երևանում ջրահեռացման համակարգը մաքրման կարիք ունի

    Երևանում ջրահեռացման համակարգը մաքրման կարիք ունի

    Երևանում ջրահեռացման համակարգը անհապաղ մաքրման աշխատանքների կարիք ունի։ Այս մասին նոյեմբերի 12-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան,  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա խոսքով՝ հարցի համակարգային լուծման համար անհրաժեշտ է խնդրի համալիր ուսումնասիրություն կատարել համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով. «Մեծ հույսեր ենք կապում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակման հետ, որը, հույս ունենք,…

  • 26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է

    26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է

    Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուտ եւ կողաշրջվելով հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ…

  • Մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը

    Մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը

    Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը: Նախագիծը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության եւ լինոփորագրություն վարպետության դասի…

  • Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում

    Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում

    Աշխարհի շատ երկրներում ծնելիության մակարդակի զգալի անկում է նկատելի, գրում է The Lancet պարբերականը: Նշվում է, որ ծնելիության այսպիսի մակարդակը բավարար չէ անգամ բնակչության թիվը պահպանելու համար: Սա հատկապես լուրջ գործոն կհանդիսանա այն հասարակությունների համար, որոնցում տարեցների թիվն ավելի շատ է: Գիտնականները ներկայացրել են 1950-2017-ին աշխարհում նկատված միտումները: Եթե 1950-ին կանայք լույս աշխարհ էին բերում…

  • ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

    ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

    ԵՊՀ Ուսանողական խորհուրդը իր պաշտոնական էջում տարածել է հայտարարություն, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին: Հայտարարության մեջ նշված է. «Հարգելի՛ ուսանողներ, Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և ՈւԽ…

  • Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ

    Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ

    Նոյեմբերի 3-11-ը Պեկինում կայացած «Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայից Հայաստանի հինգ հոգանոց թիմը վերադարձել է երկու արծաթ, մեկ բրոնզե մեդալով ու երկու գովասանագրով: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանը օլիմպիադայից վերադրաձել են գովասանագրերով: Աղբյուր՝ aravot.am

  • Հոգեհանգստյան կարգ զոհված չորս զինվորականների համար

    Հոգեհանգստյան կարգ զոհված չորս զինվորականների համար

    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերի 11-ին Էջմիածնի Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի պատճառով զոհված զինվորականների համար, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նախօրեին կաթողիկոսական օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և…

  • ՃՏՊ Վրաստանում. տուժել են հայեր

    ՃՏՊ Վրաստանում. տուժել են հայեր

    Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն…