fbpx
Հասարակություն

Երևանում ջրահեռացման համակարգը մաքրման կարիք ունի

Երևանում ջրահեռացման համակարգը անհապաղ մաքրման աշխատանքների կարիք ունի։ Այս մասին նոյեմբերի 12-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան,  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հարցի համակարգային լուծման համար անհրաժեշտ է խնդրի համալիր ուսումնասիրություն կատարել համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով. «Մեծ հույսեր ենք կապում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակման հետ, որը, հույս ունենք, կղեկավարվի էկոլոգիական գործոններով»–հավելեց բնապահպանը։

Նա նաև նկատեց, որ ներկայումս մայրաքաղաքը պատրաստ չէ պայքարել հորդառատ անձրևների հզոր ալիքի դեմ։

Աղբյուր՝ orer.su

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ