Հաղորդումներ
Շոտլանդացիները պահանջում են անկախության երրորդ հանրաքվե անցկացնել
Շոտլանդիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ երեկ Գլազգոյում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Միացյալ Թագավորությունից անկախություն ձեռք բերելու հարցով երկրորդ հանրաքվե անցկացնել: Հիշեցնենք, որ 2014-ին Շոտլանդիայի բնակչության 55%-ը դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայից անկախանալուն: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ անկախության ևս մեկ հանրաքվե ապագայում կանցկացվի այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցում որոշակի…
Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբանը «Ազատության» հետ զրույցում: Հիշեցնենք, որ որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել ։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց օրեր առաջ ներկայացրած միջնորդության մասին և հավելեց, որ տվյալ…
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի ԱՄՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների պաշտպանության նախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը:
Կառավարությունը դրամաշնորհներ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին
Կառավարությունը 1 տարի ժամկետով 352 մլն 226 հազար դրամ դրամաշնորհ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այժմ հանրապետությունում գործում են 260 լաբորատորիաներ, որոնց թիվն այս տարի նախատեսվում է ավելացնել 162-ով:
Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /23.03.19/
[vc_row][vc_column][vc_video link=”https://youtu.be/Mb4cls1sY14″][/vc_column][/vc_row]





