Թրենդային

  • Փարիզի Աստվածամոր տաճարը փակ կլինի 5-6 տարի

    Փարիզի Աստվածամոր տաճարը փակ կլինի 5-6 տարի

    Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը փակ կլինի 5-6 տարի։ Այս մասին հաղորդել է տաճարի քահանա Պատրիկ Շովեն: Քահանան նշել է, որ տաճարի մի մասը շատ ուժեղ է վնասվել: Նա նաև ավելացրել է, որ տաճարում աշխատող 67 անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է մնում: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, ժամեր տևած հրդեհաշիջման…

  • Քրեագետները հայտնել են Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման հավանական պատճառը

    Քրեագետները հայտնել են Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման հավանական պատճառը

    Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։ Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը եղել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ  էլեկտրականության հետ կապված խնդիրն էր։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի վնաս…

  • New York Times-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել Թրամփի ենթադրյալ խարդախությունների հետաքննության համար

    New York Times-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել Թրամփի ենթադրյալ խարդախությունների հետաքննության համար

    Վարպետության համար Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times-ի լրագրողներ Դևիդ Բարսթոուն, Սյուզաննա Քրեյգը և Ռաս Բյութները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների մասին հրապարակումների համար։ WSJ-ն մրցանակ է ստացել՝ նախագահին սեռական կապերի մեջ մեղադրող կանանց վճարելու թեման հետաքննելու համար։ Լռության համար վճարումներն իբրև թե իրականացվել են նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի…

  • Հրդեհից փրկված արվեստի գործերը Աստվածամոր տաճարից տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան

    Հրդեհից փրկված արվեստի գործերը Աստվածամոր տաճարից տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան

    Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը: «Մեր ունեցած տեղեկությամբ՝ Նոտր Դամում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերն ապրիլի 16-ին տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասված է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում է հեռուստաալիքը: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն…

  • Ցուկերբերգին կրկին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

    Ցուկերբերգին կրկին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

    Ամերիկյան Facebook ընկերության բաժնետերերը կրկին փորձել են տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնել կառույցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին տեղեկությունը ներկայացված է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովին ուղղված առաջարկում: «Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012 թվականից ի վեր նախագահում է տնօրենների խորհրդում»,-նշել են բաժնետերերը՝ ընդգծելով, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Ցուկերբերգի իշխանական լիազորությունների վերահսկման հարցում:…

  • «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը մեկնարկել է

    «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը մեկնարկել է

    HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը: Պրեմիերային ցուցադրությունն սկսվել է Արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Նոր եթերաշրջանը բաղկացած է ընդամենը վեց մասից, ընդ որում դրա ավարտը կարող է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:…

  • Ավստրալիայում կառուցվել է «Գահերի խաղի» հերոսների գերեզմանատունը

    Ավստրալիայում կառուցվել է «Գահերի խաղի» հերոսների գերեզմանատունը

    Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի մոտ կառուցվել է «Գահերի խաղի» մահացած հերոսների գերեզմանատունը։ Այս գաղափարի հեղինակն ու իրականացնողն ավստրալական «Foxtel» հեռուստաընկերությունն է, որն էլ զբաղվում է Ավստրալիայում «Game of Thrones»-ի հեռարձակմամբ։ Տարածքը ստացել է «Գահերի գերեզմանոց» անվանումը։ Այստեղ կարելի է գտնել հայտնի սերիալի մինչև վերջին 8-րդ եթերաշրջան չհասած բոլոր հերոսների գերեզմանները։ Գերեզմանատուն կարելի է այցելել մինչև ապրիլի…

  • Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը հակադարձել է Կարո Փայլանին

    Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը հակադարձել է Կարո Փայլանին

    Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրասնիայի նախագահի հրամանագրին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավոր Կարո Փայլանի արձագանքի` Եսայանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշում է հայտնել և արտահայտել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տեսակետը: Մարգար Եսայանը իր…

  • Մասսաչուսեթսում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեղեկատվական արշավ է անցկացվում

    Մասսաչուսեթսում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեղեկատվական արշավ է անցկացվում

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասսաչուսեթս նահանգում տեղեկատվական արշավ է անցկացվում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Հայտնում է Horizon Weekly-ն: Peace of Art հասարակական կազմակերպությունը թվային վահանակներ է տեղադրել հինգ քաղաքներում: Վահանակների վրա պատկերված է հայ տղայի դեմք՝ «Երբեք մի՛ մոռանա» (Never Forget) գրառմամբ: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ «պաստառում պատկերված պատանին հավաքական կերպար է. նա այն նույն տղան է, ով…