Թրենդային

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը մեկնարկել է

HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը:

Պրեմիերային ցուցադրությունն սկսվել է Արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին):

Նոր եթերաշրջանը բաղկացած է ընդամենը վեց մասից, ընդ որում դրա ավարտը կարող է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:

«Գահերի խաղը» ցուցադրվում է 2011 թվականից և ամենաթանկերից մեկն է հեռուստատեսության պատմության մեջ. վերջին եթերաշրջանի մեկ սերիայի արտադրությունը կազմել է մոտավորապես 15 մլն դոլար: Սերիալը բազմաթիվ պարգևների է արժանացել ընդգրկուն նկարահանումների և հայտնի բազմաթիվ դերասանների մասնակցության շնորհիվ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ