Աշխարհ
Ցեղասպանությունների մասին քննարկում ԱՄՆ-ի Կոնգրեսում
Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի այլև այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած քննարկմանն ընդգծեց Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆաել Լեմկինին, ով ամբողջ կյանքը նվիրեց…
Կալիֆոռնիայում ափերից դուրս եկած Ռաշն Ռիվեր գետը փակել է ճանապարհները
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում Ռաշն Ռիվեր կոչվող գետը (Russian river անգլ. – «Ռուսական գետ») դուրս է եկել ափերից տեղատարափ անձրևների պատճառով: Փակված են երկու ոչ մեծ քաղաքներ տանող ճանապարհները: Այդ մասին հայտնել է Associated Press (AP)-ը: Ինչպես նշել է գործակալությունը, Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ընկած Սոնոմայի օկրուգում Գեռնսվիլ և Մոնտե Ռիո ավաններ հասնել այժմ կարելի է…
Կիմ Չեն Ընին լուսանկարելու ցանկությունը կոնֆլիկտի է վերաճել
Ամերիկացի լրագրողները հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչների և ԿԺԴՀ անվտանգության ծառայությունների աշխատակիցների միջև կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Վիետնամում գագաթնաժողովի ժամանակ. հայտնում է РЕН ТВ-ն: Տեղեկության համաձայն` անվտանգության աշխատակիցը մեղադրել է ամերիկացուն այն բանում, որ նա ցանկացել է առանց թույլտվության լուսանկարել Կիմ Չեն Ընին: Սպիտակ տան ներկայացուցիչը դա հերքել է: Կոնֆլիկտը հաջողվել է լուծել…
Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա է սպասում․ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունները հաջող են ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բանակցություններում «շատ մեծ հաջողություն Է ձեռք բերվել», ասել Է նա, նշելով որ Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա Է սպասում: Ընդլանված կազմով բանակցություններում ոչ մեծ ընդմիջման ընթացքում Թրամփը և Կիմ Չեն Ընը մոտեցել են լրագրողներին: Թրամփը,…
Մադուրոյի կողմնակիցները ցույցի են դուրս եկել. ՄԱԿ ԱԽ-ում Վենեսուելայի հարցով քվեարկություն կանցկացվի
Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները Կարակասում հանրահավաք են անցկացրել: Նրանք աջակցություն են հայտնել Մադուրոյին և դատապարտել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջամտությունն իրենց երկրի ներքին գործերին:Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչը մտադիր է Վենեսուելայում տիրող ճգնաժամի հարցով բանաձևի քվեարկություն կազմակերպել: Interfax-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված փաստաթղթում կոչ է արվում…
Թրամփն ու Կիմ Չեն Ընը ավարտեցին ընդլայնված կազմով բանակցությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 28-ին Հանոյում ավարտել են բանակցություններն ընդլայնված կազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Գագաթնաժողովի հիմնական բանակցային մասը տևել Է ավելի քան երկու ժամ, երկու պետությունների ղեկավարները ներկայում մասնակցում են աշխատանքային ճաշկերույթին, որն ընթանում Է La Club Bar ռեստորանի սրահում: Երկու երկրների ղեկավարներից բացի, աշխատանքային…
Հրետակոծություն Հնդկաստանի և Պակիստանի միջև. հրապարակվել է հնդիկ օդաչուի գերեվարման տեսանյութը
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը շարունակվում է: Այս գիշեր Պակիստանի զինվորականները հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի վիճելի տարածքները հրետանային ռմբակոծության են ենթարկել: Սրան հաջորդել է Հնդկաստանի համարժեք պատասխանը: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոխադարձ հրետակոծությունը տևել է մոտ մեկ ժամ: Հրետակոծության տեսանյութեր առայժմ չեն հրապարակվել, սակայն պակիստանցի լրագրողների մեկը տեսանկարահանել է դեպի Հնդկաստանի սահման ուղարկվող զինտեխնիկայի տեղաշարժը:…
Հունաստանում հորդառատ անձրևները հնագույն կամրջի փլուզման պատճառ են դարձել
Կրետե կղզում տեղատարափ անձրևների ու հեղեղումների պատճառով հնագույն կամուրջ է փլուզվել։ Այն կառուցվել էր 111 տարի առաջ։ Կամուրջը փլուզվել է տեղի NEA հեռուստատեսության ուղիղ եթերում։ Վերջին օրերին Կրետեն հայտնվել է բնության քմահաճույքների թիրախում՝ ուժգին քամիներ, ձյուն, անձրևներ։ Դրանք սողանքների, էլեկտրալարերի վնասման ու ծառերի տապալման պատճառ են դարձել։ Աղբյուր՝ shantnews.am
Հանոյում մեկնարկել է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման երկրորդ օրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սկսել են պատմական երկրորդ գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո, որը տևել է 40 րոպե, սկսվել է ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է «РИА Новости»-ն։ Այնուհետև սպասվում է աշխատանքային ճաշ և հռչակագրի ստորագրում։ Մինչ Հանոյից հեռանալը Թրամփը հանդես կգա մամուլի…
Սպիտակ տունը կոչ է արել Հնդկաստանին ու Պակիստանին լարվածության մեղմացմանը միտված քայլեր ձեռնարկել
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածությամբ։ Սպիտակ տունը կոչ է արել Հնդկաստանին ու Պակիստանին ձեռնարկել դեէսկալացիային ուղղված իրական քայլեր, զինված հակամարտությունը չափազանց մեծ ռիսկեր է կրում հենց երկու երկրների, հարևանների և ողջ միջազգային հանրության համար, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդի ներկայացուցիչը։
Չինաստանում միլիարդատերերի թիվը կրճատվել է
2018 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը կրճատվել է 430-ով։ Նրանց մոտ կեսը (213) չինական ծագում ունի։ Այս մասին են վկայում չինական հետազոտական Hurun ընկերության տվյալները։ Մասնագետների կարծիքով՝ չինացի միլիարդատերերի թվի կրճատման պատճառը Չինաստանի ֆոնդային բորսաներում գնանշումների անկումն է, ինչպես նաև յուանի փոխարժեքի նվազումը։ Նշվում է, որ Չինաստանում, որի բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության 20 տոկոսը, և…
Բեռլինն ու Փարիզը համաձայնել են Brexit-ի հետաձգմանը
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ են Լոնդոնին տրամադրել հնարավորություն՝ տեղափոխելու Brexit-ն ավելի ուշ ժամկետ։ Այս մասին նրանք հայտարարել են Փարիզում համատեղ հանդիպման շրջանակում, գրում է Deutsche Welle-ն։ «Եթե Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ է պետք, մենք չենք…
Իսրայելը հարձակվել է Գազայի վրա՝ ի պատասխան պայթուցիկով լցված փուչիկի արձակման
Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների բազային։ Հարվածը հասցվել է՝ ի պատասխան անկլավի տարածքից պայթուցիկներով լցված փուչիկի արձակման։ Այս մասին հայտում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելցի զինվորականների փոխանցմամբ՝ փուչիկը հասել է Գազայի հետ սահմանին գտնվող իսրայելական բնակավայր, և օդում պայթելով՝ վնաս հասցրել տներից մեկին։ Ի պատասխան՝ իսրայելական ինքնաթիռներն ու ուղղաթիռները…
Սերբիայում տղամարդը բողոքել է իր քունը խանգարող վամպիրներից
Սերբիայի Բոր քաղաքի իրավապահ մարմինների շարքում աղբյուրը հայտնել է, որ մի տղամարդ դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով իր քունը խանգարող վամպիրների դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ սերբի՝ վամպիրներն իր մոտ են գալիս յուրաքանչյուր գիշեր՝ զրուցելու համար: Այդպես շարունակվում է արդեն մի քանի ամիս:














