Աշխարհ
Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն ավարտվել են
Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային հակասությունների հարցով բանակցություններ, որոնք մեկնարկել են երկուշաբթի, ավարտվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` դրանց արդյունքների մասին կհայտարարվի մոտ ժամանակներս: Հարցին` չինական կողմը կարո՞ղ է բնութագրել այդ բանակցությունները որպես հաջող, դիվանագետը պատասխանել է, որ բանակցությունների դրական արդյունքները բարենպաստ…
Փարիզում փակվում է նուդիստական միակ ռետորանը
Փարիզում փակվում է նուդիստական միակ ռետորանը։ Պատճառը շահույթի բացակայությունն է. ռեստորանը գործում էր մոտ մեկ տարի։ Ռեստորանը իր տեսակով միակն ու առաջինն է ֆրանսիական մայրաքաղաքում։ Ռեստորանը կոչվում է O’Naturel, որը թարգմանաբար նշանակում է «բնական տեսքով»։
Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Էրիկ Չունինգը
Էրիկ Չունինգը նշանակվել է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քևին Սուինիին: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը հունվարի 8-ին հրապարակվել է Պենտագոնի կայքում: «Էրիկ Չունինգն զբաղեցրել է պաշտպանության նախարարի աշխատակզմի ղեկավարի պաշտոնը: 2017 թվականի հոկտեմբերից Չունինգն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը»,- ասված է հայտարարության մեջ: Սուինին պաշտոնաթող…
«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ
Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձև առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը: Հունվարի 8-ին ուղերձը հեռարձակել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները: Ինչպես հայտարարել է Թրամփը, բանակցությունների ընթացքում ճգնաժամից դուրս գալու ելքը կարող է «գտնվել 45 րոպեում»: Խոսելով ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին արգելապատի…
Կիմ Չեն Ընը Չինաստան ուղևորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան ուղևորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը: Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ընը, մասնավորապես, մոտ կես ժամ անցկացրել է Պեկինի արվարձանում գտնվող դեղագործական ֆաբրիկայում՝ ծանոթանալով կիրառվող տեխնոլոգիաներին և թողարկվող արտադրանքի տեականուն: Ինչպես հունվարի 8-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կոմկուսի կենտրոնական…
ԱՄՆ պատժամիջոցների դարաշրջանը երկար չի տևի. Էսհաղ Ջահանգիրը
Ամերիկյան պատժամիջոցների դարաշրջանը երկար չի տևի, քանի որ դրանք անարդյունավետ են, անտրամաբանական և չունեն աջակցություն, ասել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրը, հաղորդում է Tasnim-ը: Նրա խոսքերով, ԱՄՆ պաշտոնյաներն իրենց ջանքերն ուղղում են Իրանի ժողովրդի կենսամակարդակի իջեցմանը, որը, նրանց կարծիքով, ֆինանսական դժվարություններ կստեղծի և կհանգեցնի երկրի ներքին փլուզմանը: «Սակայն հենց մենք կարող ենք կրճատել այդ…
ՌԴ-ում այսուհետ կարգելվի չոր ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը
ՌԴ-ում այսուհետ կարգելվի չոր (փոշի) ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը: «Չոր ալկոհոլ» ասելով նկատի ունեն սննդային և ոչ սննդային ցանկացած արտադրանք, որից հնարավոր է ստանալ հեղուկ ալկոհոլ և որը պարունակում է մինչև 0,5% էթիլ սպիրտ: Օրենսդրական փոփոխության պատճառն այն է, որ սպառողը, չհետևելով արտադրողի ցուցումներին, ինքնակամ կարող են փոխել չափաքանակը՝ անկախ դրա պատրաստման խորհրդատվությունից, ինչը կարող է…
Ուկրաինան առաջիկա տարիներին չի անդամակցի ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը: «Ուկրաինան այնպիսին, ինչպիսին այսօր Է, ո՛չ մեկ տարում, ո՛չ երկու, ո՛չ հինգ տարում չի մտնի Եվրամիություն, ինչպես եւ ՆԱՏՕ»,-հայտարարել Է նա «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ԵՄ-ին…
Էրդողանը հրաժարվել է ընդունել Բոլթոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, ով այցով գտնվում էր Անկարայում: Այդ մասին հայտնում է Trend-ը` թուրքական ԶԼՄ-ներին հղումով: Ըստ ԶԼՄ-ների` նման քայլի պատճառ է դարձել այն, որ Բոլթոնն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում սպանում է էթնիկ քրդերին: Նշվում է, որ Բոլթոնին…
Թուրքիայում գործող հայկական թերթը պատրաստվում է հեռուստաալիք հեռարձակել
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու: Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝…
Մոսկվան վերածվել է սառցե քաղաքի
Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է Սառցե Մոսկվա խորագրով փառատոն: Այն հյուրեր է ընդունում 4-րդ անգամ: Այցելուները հիացել են սառցե քանդակներով և շրջել տոնական տոնավաճառով, նաև սահել սահնակներով: Այս անգամ փառատոնը նվիրված է մարդկության պատմության գերագույն քաղաքակրթությանը և համաշխարհային արժեքներին:
Ամերիկյան անօդաչու սարքը հետախուզել է Ղրիմի ափերը
Ամերիկյան ՌՕՈՒ-ի RQ-4B-30 Global Hawk ռազմավարական հետախուզական անօդաչու սարքը երեկ հետախուզում է իրականացրել Ղրիմի ափերի մոտ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին թվիթերյան էջում տեղեկացրել է PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսը: Նշվում է, որ վերջին շրջանում օտարերկրյա հետախուզական օդանավերի և անօդաչու սարքերի ակտիվությունը ռուսական սահմանների մոտ մեծացել է:
Շուրջ 200 մլն մարդ է մասնակցում Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին
Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ արհմիությունների ղեկավարներին: Բողոքի մասնակիցները կարգախոսներ են առաջադրել արդյունաբերության տարբեր ճյուղերում նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացման, սոցիալական պայմանների բարելավման, գործազուրկ երիտասարդության համար աշխատատեղեր բացելու և…
Հնդկաստանում 63,000 թափուր աշխատատեղի համար դիմել է՝ 19,000,000 մարդ
Նոր Դելի – Անիլ Գուջարը Հնդկաստանի մայրաքաղաք էր ժամանել հյուսիս-արևմտյան նահանգ Ռաջաստանի փոքրիկ մի գյուղից՝ կրելով ուսապարկ ու մեծ հույս, որ գտնելու է լավ աշխատանք: Հաջողությունը նրա օգտին չէր: Փետրվարին Հնդկաստանի երկաթուղիների համակարգը հայտարարություն տարածեց կառավարման համակարգում ցածր դիրք ունեցող հաստիքների համար, ինչպիսին է օգնականը, դռնապանը, հավաքարարը, պահակը, ուղեկցողը, ուղեփոխորդը: Հետաքրքրվածները 19,000,000 դիմորդներն էին 63,000…
Աթենքում ցրտի և ձյան պատճառով փակվել են դպրոցները
Հունաստանում ձյուն Է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում Է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունաստանում տեղումնառատ եղանակ Է հաստատվել դեկտեմբերի վերջին, ձյուն Է տեղացել երկրի հյուսիսում եւ կենտրոնական մասում, մի քանի շրջաններում գրանցվել են տեղատարափներ: Անբարենպաստ եղանակի զոհ Է դարձել արդեն երեք մարդ:…















