Աշխարհ

  • Արգենտինայի նախկին նախագահի բնակարանից 4 մլն դոլար գումարի 31 կտավ են առգրավել

    Արգենտինայի նախկին նախագահի բնակարանից 4 մլն դոլար գումարի 31 կտավ են առգրավել

    Արգենտինայի ոստիկանությունը հինգշաբթի 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում, հայտնել Է Infobae հրատարակությունը: Նկարների ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիոն  դոլար: Օգոստոսին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել նախկին նախագահի տանն այն բանից հետո, երբ ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն խնդրագիր ուղարկեց Սենատ առ այն, որ…

  • Սաուդյան Արաբիայի թագավորը վերադասավորում է կատարել կառավարությունում

    Սաուդյան Արաբիայի թագավորը վերադասավորում է կատարել կառավարությունում

    Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը վերաբաշխումներ է կատարել կառավարությունում: Այդ մասին հայտնել է CNN-ը: Մասնավորապես, պաշտոնում իջեցվել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությունը վիթխարի սխալ է եղել: Նրա տեղն զբաղեցրել է ֆինանսների նախկին նախարար Իբրահիմ ալ Ասաֆը: Արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար…

  • Պայթյուն Նյու Յորքում

    Պայթյուն Նյու Յորքում

    Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում: Դեկտեմբերի 27-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ «Լույսը, որը դուք քաղաքում տեսնում եք, ինչպես պարզվեց, հայտնվել է Քուինսի Con Ed ձեռնարկությունում տրանսֆորմատորի պայթյունի պատճառով: Հրդեհը վերահսկվում է: Մենք կհաղորդենք նորությունները, երբ ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ասված է հայտարարության մեջ: Նյու Յորքի…

  • Թուրքիան օդանավակայաններում անվտանգության համար գանձում կմտցնի

    Թուրքիան օդանավակայաններում անվտանգության համար գանձում կմտցնի

    Թուրքիայի իշխանությունները որոշել են 2019թ.-ի հունվարի 1-ից երկրի օդանավակայաններում անվտանգության ապահովման համար նոր գանձում մտցնել, հաղորդում է TASS-ը: Գործակալության տվյալներով, Թուրքիան մտադիր է 1,5 եվրո, իսկ երկրի որոշ օդանավակայաններում 1 եվրո գանձում իրականացնել: Ինչպես նշվել է, զբոսաշրջային քաղաքների օդանավակայանները ենթակա չեն լինի ուղևորներից լրացուցիչ գանձումների: Ընդ որում դա վերաբերում է միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ավելի վաղ…

  • Թրամփը համաձայնել է Բարաք Օբամայի հետ՝ ներգաղթյալների հարցում

    Թրամփը համաձայնել է Բարաք Օբամայի հետ՝ ներգաղթյալների հարցում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կիսվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի հրապարակումամբ, որտեղ վերջինը խոսել է ապօրինի ներգաղթյալների մասին: Օբամայի թվիթում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է «մեկընդմիշտ» լուծի ապօրինի ներգաղթի խնդիրը: «Ես միանգամայն համաձայն եմ» -այս խոսքով Թրամփը վերահրապարակել է Օբամայի գրառումը: ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն այս հարցի շուրջ…

  • Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել

    Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել

    Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել: CNN-ը հաղորդում է, որ Ավստրալիայի մի շարք նահանգներում՝ Նոր Հարավային Ուելսում, Վիկտորիայում և Հարավային Ավստրալիայում, արդեն չորրորդ օրն անընդմեջ 40°C Ցելսիուսից բարձր ջերամստիճան է գրանցվել: Բնակիչներին զգուշացրել են հրդեհի առաջացման բարձր վտանգի մասին: Մի շարք վայրերում, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի 45 ° C-ը, կրակ վառելու արգելք է…

  • Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի բարեփոխմանը

    Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի բարեփոխմանը

    Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը DPA գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին: Ինչպես հայտարարել է նախարարը, ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմը «այլևս չի համապատասխանում արդիականության ոգուն»:  «Ես կարծում եմ, որ աշխարհում ուժերի հարաբերակցությունը պետք է զգալիորեն ավելի լավ արտացոլվի, քան դա տեղի Է ունենում ներկայում», – Մաասի խոսքը մեջբերում է Abendzeitung հրատարակությունը: Նրա…

  • Դամասկոսում կվերաբացվի Արաբական Էմիրությունների դեսպանատունը

    Դամասկոսում կվերաբացվի Արաբական Էմիրությունների դեսպանատունը

    Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 6 տարվա դադարից հետո կվերաբացվի Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատունը: Այդ մասին РИА Новости-ին ասել է Սիրիայի ԱԳՆ-ում աղբուրը: Նշենք, որ արաբական երկրների դեսպանատները փակվել էր սիրիական հակամարտության պատճառով

  • Ռուսաստանը Սիրիայում օդանավակայան կկառուցի

    Ռուսաստանը Սիրիայում օդանավակայան կկառուցի

    Ռուսական ընկերությունները Սիրիայում օդանավակայան և մի քանի գործարաններ կկառուցեն: Այդ մասին al-Watan  թերթին պատմել է տեղական պլանավորման կառավարման ղեկավար Իմադ Սաբունին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հորիզոնները սահմանվել են միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությամբ: Փաստաթղթում ներառվել է 2019-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում սիրիական տարածքում իրականացվելիք 30 ծրագիր:

  • Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում պայթյուններ են որոտացել

    Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում պայթյուններ են որոտացել

    Պայթյունների շարք է որոտացել Բաղդադի հատուկ հսկվող «կանաչ գոտում»՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում: Ինչպես հայտնել է Shafaaq news լրատվական պորտալը, մի քանի ականներ պայթել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում: Հրատարակությանը կառավարական թաղամասում աշխատող պաշտոնյաները պատմել են, որ դեսպանատան պահակները նախազգուշական կրակոցներ են արձակել գրոհին ի պատասխան: Առայժմ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ: …

  • Tesla ընկերության  Էլեկտրամոբիլների համար լցակայաններ կտեղադրվեն ողջ Եվրոպայում

    Tesla ընկերության Էլեկտրամոբիլների համար լցակայաններ կտեղադրվեն ողջ Եվրոպայում

    Ձեռնարկատեր Իլոն Մասքը հավաստիացրել Է, որ իր Tesla ընկերության կողմից արտադրվող Էլեկտրամոբիլների համար Եվրոպայի բոլոր անկյուններում կհայտնվեն Supercharger լցակայաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Supercharger Էլեկտրալցակայանների ցանցը հաջորդ տարի կընդգրկի Եվրոպայի ամբողջ տարածքը՝ Իռլանդիայից մինչեւ Կիև, Նորվեգիայից մինչև Թուրքիա»,- դեկտեմբերի 27-ին գրել Է նա Twitter-ում՝ պատասխանելով Դուբլինից Tesla Model X ավտոմեքենայի ապագա սեփականատիրոջ հարցին: Ընկերության կայքում զետեղված…

  • Ճապոնիայում 2 մարդու մահապատժի են ենթարկել

    Ճապոնիայում 2 մարդու մահապատժի են ենթարկել

    Ճապոնիայում 2 մարդու մահապատժի են ենթարկել: Դատապարտյալների մահվան մասին դատավճիռներն արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով ի կատար են ածվել այսօր վաղ առավոտյան: Մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով, մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակվում: 2018 թվականի ընթացքում Ճապոնիայում կախաղան է բարձրացվել 15 մարդ, ավելի շատ թվով դատապարտյալներ դեռ սպասում են մահապատժի իրագործմանը:

  • Ռուսական ԶՈւ-ն նոր գերձայնային հրթիռներ ունի, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ կրելու

    Ռուսական ԶՈւ-ն նոր գերձայնային հրթիռներ ունի, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ կրելու

    ԳԱԼԱՆ գրում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իր երկիրը եկող տարի տեղակայելու է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հիպերգերձայնային հրթիռների առաջին ստորաբաժանումները։ Նրա խոսքերով, դա նշանակում է, որ Ռուսաստանն ունի ռազմավարական նշանակության նոր տիպի զենք։ Նա այս մասին հայտարարել է «Ավանգարդ» անվանումը կրող նոր հրթիռային համակարգի փորձարկման ժամանակ ու նշել, որ այն անցել…

  • Թուրքիայում քրդամետ կուսակցության ներկայացուցիչներ են ձերբակալվել

    Թուրքիայում քրդամետ կուսակցության ներկայացուցիչներ են ձերբակալվել

    Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Իգդիր նահանգում գործողություն է իրականացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 9 անդամ: Նրանցից 3-ի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում: Ըստ DHA-ի` ձերբակալվածներից 6-ն ազատ են արձակվել` Թուրքիայի սահմանները չլքելու պայմանով: Ձերբակալվածներին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանք: 

  • Սիրիացի փախստականների 80 տոկոսը ցանկանում է վերադառնալ. ՌԴ ԱԳՆ

    Սիրիացի փախստականների 80 տոկոսը ցանկանում է վերադառնալ. ՌԴ ԱԳՆ

    Սիրիայի քաղաքացիների  80 տոկոսը ցանկանում է վերադառնալ հայրենիք: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Ցարիկովը. տեղեկացնում է РИА Новости-ն: Ըստ նրա` այդ մասին են վկայում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության տվյալները: Ընդհանուր առմամբ, հուլիսից ի վեր Սիրիա է վերադարձել 70 հազար մարդ: