Tesla ընկերության Էլեկտրամոբիլների համար լցակայաններ կտեղադրվեն ողջ Եվրոպայում

Ամենադիտվածներ

Tesla ընկերության  Էլեկտրամոբիլների համար լցակայաններ կտեղադրվեն ողջ Եվրոպայում

Ձեռնարկատեր Իլոն Մասքը հավաստիացրել Է, որ իր Tesla ընկերության կողմից արտադրվող Էլեկտրամոբիլների համար Եվրոպայի բոլոր անկյուններում կհայտնվեն Supercharger լցակայաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Supercharger Էլեկտրալցակայանների ցանցը հաջորդ տարի կընդգրկի Եվրոպայի ամբողջ տարածքը՝ Իռլանդիայից մինչեւ Կիև, Նորվեգիայից մինչև Թուրքիա»,- դեկտեմբերի 27-ին գրել Է նա Twitter-ում՝ պատասխանելով Դուբլինից Tesla Model X ավտոմեքենայի ապագա սեփականատիրոջ հարցին:

Ընկերության կայքում զետեղված քարտեզին համապատասխան, ներկայում Էլերկրալցակայաններ են տեղադրված Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում եւ Ավստրալիայում: Այսօրվա դրությամբ աշխատում Է 1386 Էլեկտրալցակայան, որոնք ունեն միացման 11,6 հազար կետ:

Supercharger լիցքավորման կայանը իրենից ներկայացնում Է հատուկ տրանսֆորմատոր, որի օգնությամբ կարելի Է արագորեն «լիցքավորել» Tesla ավտոմեքենաները: Ինչպես նշվում Է արտադրողի կայքում, ավտոմեքենան կարելի Է ուժակուտակիչի տարողության մինչեւ 80 տոկոսը լիցքավորել մոտավորապես 30 րոպեի ընթացքում: Ի տարբերություն ավանդական ավտոլցակայանների, Supercharger-ը կարող Է տեղադրվել փակ հարկաբաժիններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ