Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին օրենքն ընդունվեց ամբողջությամբ

Հունիսի 3-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց ձայների 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԲՀԿ-ն նույնպես կողմ քվերակեց նախագծին:

«Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը վերաբերում էր ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն: Սկզբում կառավարությունն առաջարկում էր 22 հազար դրամ, սակայն հետո, խորհրդարանականների հետ քննարկումներից հետո, որոշվեց այն դարձնել 14 հազար դրամ: Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք որոշվեց չսահմանել:

Ամենաթարմ