Հայաստանում ներդրվում է սահմանային անվտանգությունն ու մաքսային ծառայության աշխատանքն արդիականացնող նոր հարթակ

Հրապարակող՝

Հայաստանում ներդրվում է սահմանային անվտանգությունն ու մաքսային ծառայության աշխատանքն արդիականացնող նոր հարթակ

Ամենադիտվածներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանի հետ՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։ S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին։ «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» ծրագիրը հատկացրել է 3․5 միլոն ԱՄՆ դոլար այս առաջադեմ հարթակի ներդրման նպատակով, որը թույլ կտա ամրապնդել սահմանային անվտանգությունը, արդիականացնել առևտրային գործընացները և նպաստել եկամուտների հավաքագրմանը։ CertScan ինտեգրացիոն հարթակը հնարավորություն կտա տարբեր սահմանային անցակետերում տեղադրված ռենտգենյան սկանավորման համակարգերից ստացվող պատկերները համախմբել մեկ միասնական հարթակում, որը տնօրինվում է կենտրոնացված կարգով Երևանից։ Այս հարթակը կնպաստի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի նպատակների կենսագործմանը՝ նպաստավոր հիմքեր ապահովելով տարածաշրջանային առևտրի և կապուղիների ընդլայնման համար, բարելավելով ռիսկերի կառավարումը, բացահայտելով կասկածելի բեռներն ու խթանելով օրինական առևտուրը։

Ամենաթարմ