fbpx
Մշակույթ

Ցեղասպանության մասին պատմությունները կներկայացվեն Մինեապոլիսի Ռուսական արվեստի թանգարանում

Մինեսոթայի նահանգի Մինեապոլիս քաղաքի Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվեն պատմություններ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հաղորդում է CBS Minnesota-ն։

Հոդվածի հեղինակ Ջոն Լորիթենսի համաձայն՝ Թվին Սիթիս շրջանի 1000 հայերի պատմությունները կներկայացվեն թանգարանի «Հիշողության գանձեր և հույսեր» անունը կրող ցուցանմուշների բաժնում։

Նախագծի լուսանկարիչ Արտեմ Թանոյինի խոսքով՝ այդ վերքերն այնքան խորն են, որ անգամ 100 տարի անց չի հաջողվել լիովին հաղթահարել դրանք։

Ցուցահանդեսը կսկսվի Ռուսական արվեստի թանգարանում, իսկ սեպտեմբերին պատմությունները կուղարկվեն Մինեսոթայի համալսարան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ