Քաղաքականություն

Հնդկաստանի դեսպանությունն առաջին անգամ օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ դեսպան Կիշան Դան Դեվալի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին հաղորդագրության մեջ առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը:

Հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության Facebook-իէջում:

«Այսօր Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- ասված է երկլեզու հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/indiainyerevan/posts/2806491382944240

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ