Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում 6 գնդակ է ուղարկել «Գալաթասարայի» դարպասը: Այդ հանդիպման ժամանակ դուբլի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման:
Բենզեման Չեմպիոնների լիգայի արդեն 15 անընդմեջ խաղերում գոլի հեղինակ է դարձել: Այս արդյունքով «սերուցքայինների» հարձակվողը կրկնել է Լիոնել Մեսսիի ռեկորդը:
Հետաքրքրական է, որ Բենզեմայից և Մեսսիից բացի որևէ այլ ֆուտբոլիստ նման արդյունք չի գրանցել: