Շրջափակումից 7 զինծառայողի է հանել, չի նահանջել, տանկեր է խոցել. Ճանաչենք մեր հերոսներին

Հրապարակող՝

Ոգով արիների բանակը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մեր զինվորների սխրանքները:

«Ճանաչենք մեր հերոսներին

<<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, ով մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար:

Մայոր Հովհաննես Այվազյանը <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 3 տանկ խոցելու համար: Փոխգնդապետ Արման Կոստանյանը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, ետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու, պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը, ինչի համար էլ ներկայացվել է <<Մարտական խաչ>>-ի ասպետության 1-ին աստիճանի:

Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3750709341628075&id=373037329395310

Ամենաթարմ