Սույն պատկերը տեղադրում եմ, որպեսզի ճանաչեք Երեմ Եսոյանին, որը Մարտի 1-ի գործով անցնող քաղաքական բանտարկյալներին, ինչպես նաև հորս, դատապարտել էր ազատազրկման։ Նա և իր նման այլ դատավորներ պետք է պատասխան տան, նա և իր նման այլ քննիչներ, ոստիկաններ ու դատախազներ պետք է կանգնեն դատարանի առաջ, նա և իր ղեկավարները, հրահանգիչները պետք է հայտնվեն ճաղերի ետևում, քանի որ քաղաքական հայացքների համար մարդկանց զրկել են ազատությունից, քանի որ բռնաճնշված մարդկանց զրկել են արդարությունից, քանի որ Հայաստանի պետական համակարգը ծառայեցրել են իրենց սեփական շահերին։
Ինձ երբեմն ասում են, որ ես անձնական խնդիր ունեմ, դրա համար սուբյեկտիվ եմ մոտեցումներում։ Դրան կա բացատրություն, սիրելիներս, որ ես չեմ անձնավորել, իրենք են անձնավորել, որի արդյունքում նաև ես անձամբ տարիներ շարունակ ունեցել եմ անարդարության, անազատության, ատելության, առհամարանքի, անտեսվածության զգացողություններ, շատ ժամանակ նաև նման վերաբերմունքի եմ արժանացել իրենց ղեկավարած պետական համակարգի տարբեր ինստիտուտների կողմից։
Տեսնում եմ նաև, որոշ մարդիկ ու խմբեր ներկայացնում են, թե Մարտի 1-ի հետ կապված գործերի բեկանումը և քաղաքական բանտարկյալների ու հետապնդումների ենթարկվածների անմեղության ճանաչումն գործող իշխանություններն օգտագործում են՝ «վեթինգը» չիրականացվի, որին հակված չեմ հավատալ՝ հակառակն եմ կարծում։ Ու վստահ եմ, որ քաղաքական բանտարկյալները, ովքեր պայքարել են և պայքարում են ու պայքարելու են ազատության ու արդարության համար, իրենց կյանքը, առողջությունն ու բարեկացությունն են դրել պետականության ստեղծման ու զարգացման համար, պահանջում են ու հասնելու են բոլոր կամակատար դատավորների, քննիչների ու ոստիկանների պատասխանատվության ենթարկմանը: Ու ես չեմ կարծում, որ որևէ մեկը կհամարձակվի դրան հակառակվել, բայցի այդ կամակատարներից ու նրանց ղեկավարողներից՝ այն էլ բնազդաբար:
Իսկ նման բաներ խոսող մարդկանց, որ երբեք կապ չեն ունեցել ո՛չ նախկին իշխանավորների, ո՛չ դատավորների, ո՛չ քննիչների ու ոստիկանների հետ, կհորդորեմ, որ զգուշավոր լինեն իրենց խոսքերում, որպեսզի չօգտագործվեն վերոգրյալների կողմից, ինչը, իրականում, ոչ մի էական նշանակություն չի ունենալու, բայց գոնե վատ չեն զգա իրենց։
Եվ ինչպես կասեր Ալեքսանդ Դյումայի գլխավոր հերոս Էդմոն Դանտեսը՝ պատասխան են տալու։ Իֆ բերդամրոցն անցյալում է…
Նարեկ Այվազյան
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4109704062374790
