fbpx
Իրավական
20:30 11/04/2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 10-ին, ժամը 11.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փիրումյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 22.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 9-ին, ժամը 14.15-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել պոլիկլինիկա։
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին բախվել է արգելապատնեշին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «Սուզուկի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի վարորդը և 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գոշ-Ճամբարակ ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Ց 180» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես Ա 160» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 21.55-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ