fbpx
Իրավական

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն Արարատի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 31-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և մարզերը սպասակող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծատայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Արարատի մարզի Արտաշատ և Վեդի քաղաքներում։

Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց և ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 տրանսպորտային միջոց։

Երկու վարորդ մեքենան վարում էր ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով։ Հայտնաբերվեց սահմանված ժամկետում չհաշվառված մեկ տրասպորտային միջոց։

43 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով, ևս 3-ը՝ ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։

Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։

Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական՝ հանրապետության բոլոր քաղաքներում և ավտոճանապարհներին։

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ