fbpx
Սպորտ

Լիոնի նախագահ. ՊՍԺ-ն այլ իրականության մեջ է ապրում

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ն աձանձին հանրապետություն է իրենից ներկայացնում, եթե խոսքը ֆինանսական հնարավորությունների մասին է.

«ՊՍԺ-ն ապրում է այլ իրականության մեջ: Մենք պետք է խաղանք այլ հանրապետության դեմ: Նրանք նաև դասակարգային պայքար են մղում մեր դեմ: Պետք է վստահեցնեմ, որ «Լիոնը» կարող է ու պատրաստ է սարեր շրջել»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է Le Progres-ը:

ՊՍԺ-ն և «Լիոնը» կհանդիպեն միմյանց Ֆրանսիայի Լիգա-1-ի 23-րդ տուրի շրջանակում` փետրվարի 3-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ