Ազգային ժողովի նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ճանապարհների շինարարության համար կծախսվի հավելյալ 29 մլրդ դրամ, բացի 22 մլրդ դրամից, որը տրամադրվել էր 2020-ին պետբյուջեից:
Նրա խոսքով՝ ճանապարհների կառուցման սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը գրեթե 2 անգամ մեծ է:
