Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ:

«Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:

Ամենաթարմ