fbpx
Աշխարհ

Ճապոնիան խոստացել է շարունակել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և աջակցել Կիևին

Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն խոստացել է, որ Տոկիոն կշարունակի ջանքեր գործադրել հակառուսական պատժամիջոցներն ուժեղացնելու համար, ինչպես նաև Կիևին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու համար:

«Մենք կշարունակենք Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները և ուժեղ աջակցությունն Ուկրաինային», – ասել է նա։

Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Արևմուտքը իսկական պատերազմ է սանձազերծել Մոսկվայի դեմ և որ ստիպված է հակահարված տալ միջազգային ահաբեկչությանը և պաշտպանել Դոնբասի բնակիչներին, Մացունոն ընդգծել է, որ ոչ մի պատճառ չի կարող արդարացնել Ռուսաստանի գործողությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ