2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլն ընթանում է երկրագնդի բոլոր գոտիներում, այդ թվում՝ Ասիայում։
Այստեղ երեկ ուշագրավ իրադարձություն է գրանցվել․ Ճապոնիայի հավաքականին հաջողվել է Մոնղոլիայի ընտրանուն հաղթել 14-0 հաշվով։
Սա Ճապոնիայի պատմության մեջ 2-րդ ամենախոշոր հաշվով հաղթանակն է։
Նշենք, որ ճապոնացիներն իրենց խմբում 5 խաղից հետո վաստակած 15 միավորով զբաղեցնում են առաջին հորիզոնականը։
https://www.youtube.com/watch?v=DWlAia0xhOU

