fbpx
Աշխարհ

Ճապոնիան մտադիր է զբաղվել կիբեռահաբեկչության հակազդման կառույցի ստեղծմամբ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է զբաղվել կիբեռահաբեկչության հակազդման՝ Ասիայում առաջին բազմազգ կառույցի ստեղծմամբ: Դրան անդամակցելու առաջարկությունը ենթադրվում Է ուղարկել ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել Է Nikkei թերթը:

Տոկիոն, թերթի տվյալներով՝ նաև կարեւոր Է համարում Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը նոր համակարգին: Այդ կառույցի ստեղծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունը ենթադրվում Է անել օգոստոսին ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համաժողովի՝ անվտանգությանը նվիրված նստաշրջանում: Սկզբնական շրջանում Տոկիոն մտադիր Է առաջարկել տեղեկատվության արագ փոխանակաման համակարգի ստեղծում տարածաշրջանի պետությունների միջև կիբեռգրոհների դեպքում: Ենթադրվում Է նաև զարգացող երկրներին փոխանցել նման հարձակումների բացահայտման և հակազդման տեխնոլոգիաներ: Տոկիոն մտադիր Է նաև առաջարկել կիբեռանվտանգության մասին օրենսդրության միասնացում, համապատասխան համակարգերի և տեխնոլոգիաների համատեղ մշակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ