Ճապոնիայի նորանշանակ կայսր Նարուհիտոն ժողովրդին հղած իր առաջին ուղերձում խոստացել է գործել համաձայն սահմանադրության և ժողովրդի կամքի, նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին կայսր Ակիհիտոյին:
«Ես երդվում եմ, որ կգործեմ համաձայն սահմանադրության և կիրականացնեմ իմ պարտականությունները որպես պետության և Ճապոնիայի ժողովրդի միասնության խորհրդանիշ՝ ժողովրդին մշտապես ներկայացնելով իմ մտքերը: Ես անկեղծորեն աղոթում եմ ժողովրդի երջանկության, երկրի հետագա զարգացման և աշխարհի խաղաղության համար»,- ասել է նա:
Նոր կայսրը նաև նշել է, որ կառավարելիս հաշվի է առնելու է իր հոր` Ակիհիտոյի և Ճապոնիայի նախկին կայսրերի անցած ճանապարհը:
Հիշեցնենք, որ Նարուհիտոն պաշտոնապես ստանձնել է միապետի գահը: Համաձայն թագաժառանգի հոր՝ կայսր Ակիհիտոյի որոշման՝ Նարուհիտոյի կողմից միապետի լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել Տոկիոյի ժամանակով կեսգիշերին: Դրանից մեկ օր առաջ երկրում անցկացվել է 85-ամյա միապետի՝ թագից հրաժարվելու և այն 59-ամյա թագաժառանգին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: