Ճապոնիայի նախկին արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան ընտրվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։
Այս մասին տեղեկանում ենք տեղական մամուլից։
Նշվում է, որ Կիսիդոն կլինի Ճապոնիայի հաջորդ վարչապետը։
Կուսակցության ներսում Կիսիդոյի մրցակիցը եղել է Տարո Կինոն, ով նախկինում կրկին բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ արտգործ նախարար, պաշտպանության նախարար և այլն։ Այժմ Կինոն պատասխանատու է երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավի համար։