Այսօր Ճապոնիայում բացվել են բրնձի գինու` սակեի տակառները: Ճապոնացիները հավաքվել են «Սինձյուկու-գյոեն» այգում և գինի են ըմպում հատուկ դրա համար նախատեսված քառակուսի փայտե բաժակներով՝ նշելով սակուրայի ծաղկելը: Այգում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիսավոր կերպով կենաց է խմել:
Վարչապետը հիշեցրել է , որ մայիսի 1-ից Ճապոնիայում կլինի նոր միապետ և սկիզբ կդրվի հնագույն «Ռեյվա» էպոսից վերցված նոր ժամանակաշրջանին:
Կազմակերպիչները հայտնել են, որ Սակուրայի ծաղկմանը նվիրված միջոցառմանը այցելել է շուրջ 18 հազար մարդ:

