Լրագրողների հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ենթարկվել է բժշկական միջամտության:
Նա մանրամասնել է, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենտների վիճակի ուսումնասիրություն։
«Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի»,-ասել Վարդևանյանը: