Բենքսիի Չառլի Բրաուն արվեստի գործը վաճառվել է 4 մլն դոլարով

Հրապարակող՝

real-madrid-granada-05.10.2019-prediction

Ամենադիտվածներ

Մեծ Բրիտանիայից Բենքսի կեղծանունով փողոցային նկարչի «Չառլի Բրաուն» կոչվող արվեստի գործը վաճառվել է 4 մլն դոլարով: Այս մասին  հայտնել է Luxury Launches-ը:

Վաճառքը կազմակերպել է Maddox Gallery-ն՝ Մայամիի արվեստի շաբաթվա շրջանակում:

«Չառլի Բրաուն» աշխատանքում պատկերված կերպարը, ծխախոտը բերանին, պատրաստվում է բենզինը գետնին թափել:

Այս արվեստի գործն առաջին անգամ ստեղծվել է 2011-ին՝ Լոս Անջելեսի փողոցներից մեկի պատին: Այնուհետև այն վերարտադրվել է կտավի վրա:

Ամենաթարմ